Ապրիլի 10, 2021, 16:48
Խմբագրություն Hovhannisyan
718

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկ է մահացել, 26-ը տուժել են

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ ավտոտրանսպորտային խոշոր պատահար է գրանցվել: Ռուսական աղբյուրները բարձրաձայնում են, որ ռուս զբոսաշրջիկները չպետք է այցելեն «թշնամական երկրներ»` Թուրքիա և Վրաստան:

Խոշոր ավտովթար Թուրքիայում` ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ / © Sabah / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Անթալյայում հանգստացող ռուս զբոսաշրջիկներին Կապադովկիա տեղափոխող ավտոբուսը վթարվել է Քոնյա-Աքսարայ ճանապարհի վրա: Թուրքիայում ռուսական դեսպանության աշխատակիցները մեկնել են դեպքի վայր` տեղի ունեցածին տեղում ծանոթանալու համար:

Հավելենք նաև, որ այս օրերին ռուսական կողմը քննարկում է նաև Թուրքիայի հետ ուղևորային հաղորդակցությունը դադարեցնելու հարցը: Թեև որպես պատճառ է նշվում կորոնավիրուսային իրավիճակն այդ երկրում, սակայն այլ աղբյուրներ շեշտադրում են անում, որ ռուս զբոսաշրջիկները պետք է քիչ այցելեն «ռուսներին ատող երկրներ»` Թուրքիա և Վրաստան:

Հիշատակվում է, որ ռուսական ինքնաթիռ խոցելու համար եգիպտացիները տարիներ շարունակ պատժվեցին, սակայն թուրքերը ներվեցին: Թուրքիայի տնտեսությանը հարվածելը ռուսական աշխարհաքաղաքական կարևոր ուղղություններից է համարվում:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն