Օգոստոսի 16, 2019, 15:02
Խմբագրություն Hovhannisyan
213

«Pobedan» versksum e Moskva-Gyumri chverti tomseri vatsharqe

Ավելի վաղ ընկերությունը ինքնաթիռներում վառելիքի թերլցման պատճառով ձմռան ամիսների համար դադարեցրել էր Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի տոմսերի վաճառքը:

Շիրակ օդանավակայան / ©zvartnots.am / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

«Պոբեդա» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ վերականգնում են դեպի Գյումրի իրականացվող չվերթների տոմսերի վաճառքը: Նա նշել է, որ օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վառելիքի լիցքավորման գործընթացի որակային վերահսկողությունն իրականացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, «Պոբեդա» ընկերությունը օգոստոսի 6-ից դադարեցրել էր դեպի Հայաստան ձմեռային սեզոնի տոմսերի վաճառքը, որի պատճառն ավիաընկերությունը նշում էր ինքնաթիռներում վառելիքի թերլցումներն ու այդ ուղղությամբ օդանավակայանի կողմից ոչ պատշաճ միջոցառումների ձեռնարկումը:

Հաղորդվում է, որ «Շիրակ» օդանավակայանը դեռևս տարվա սկզբին է ներողություն խնդրել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և խոստացել, որ մեղավորները կպատժվեն:

Օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նամակ է հղել ավիաընկերությանը՝ երաշխավորելով այսուհետ նմանատիպ խնդիրների բացառումը:

«Պոբեդան» Գյումրիում է 2016թ. դեկտեմբերից: Ներկայումս ընկերությունը Մոսկվա-Գյումրի ուղղությամբ իրականացնում է շաբաթական 10 չվերթ, իսկ ձմռանը կիրականացվի շաբաթական 7 չվերթ:

«Պոբեդան» ընդգրկված է «Աերոֆլոտի» կազմում: Ավիաընկերությունն իր տրամադրության տակ ունի 30 հատ Boeing 737NG ինքնաթիռ: Հաղորդվում է, որ 2018թ. ընկերությունն իրականացրել է 7,1 մլն ուղևորի փոխադրում, իսկ այս տարի նախատեսվում է այդ թիվը հասցնել 10 մլն-ի:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն