7,759

Հաղորդվում է, որ 102-րդ ռազմաբազայից ուժեր են տեղափոխվում Սյունիքի մարզ

Տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Հայաստանի Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանցի զինվորականներ:

102-րդ ռազմաբազայից ուժեր են տեղափոխվում Սյունիք
102-րդ ռազմաբազայից ուժեր են տեղափոխվում Սյունիք / © ՌԴ ՊՆ / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Հայաստանի Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանցի զինվորականներ:

Հաղորդվում է, որ նման որոշում կայացվել է Փաշինյանի կողմից հայ-ռուսական փոխօգնության վերաբերյալ երկկողմ պայմանագրի համաձայն Պուտինից ռազմական աջակցություն խնդրելուց հետո:

Ինչպես նշվում է` Ռուսաստանը, որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, աջակցություն է հայտնել իր դաշնակցին, սակայն Մոսկվան դեռևս ձգտում է ճգնաժամի լուծմանը հասնել բանակցությունների միջոցով:

Ավելի վաղ Հայաստան էր ժամանել ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը: Շեշտվում է, որ հենց նա է համակարգում ռուսական 102-րդ ռազմաբազայի գործողությունները:

Աղբյուրը նշում է, որ առկա են Գյումրիի ռուսական զորքերի տեղաշարժի լուսանկարներ և տեսանյութեր, սակայն հասկանալի պատճառներով դրանք չեն հրապարակվում: Հաղորդվում է նաև, որ առավոտից փակ են եղել քաղաքի մի քանի փողոցներ, որոնցով տեղաշարժվել է ռազմաբազայի զինտեխնիկան:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 17, 08:05
Հ. Թումանյան

Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետազոտությամբ զբաղվող կոնսորցիումը 2025 թվականի համար գնահատել է այս տեսակի թվաքանակը մոտ 382 կենդանի։ Նոյեմբերի 16-ին հրապարակված գնահատականը 1,8 տոկոսով ցածր է 2024 թվականի վերանայված ցուցանիշից։

Նոյեմբերի 16, 16:30
Հ. Թումանյան

Դանիայի Սեյերո կղզում թաղված տղամարդը մանկության տարիներին հիմնականում սնվել է ծովից ստացած մթերքներով։ Նրա ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ պատանեկությունից սկսած նա ավելի շատ ցամաքային սնունդ է օգտագործել՝ այն ժամանակ, երբ տարածաշրջանում արդեն հայտնվել էին առաջին երկրագործները։

Նոյեմբերի 15, 16:01
Հ. Թումանյան

NASA-ն ավարտել է «Նենսի Գրեյս Ռոման» տիեզերական աստղադիտակի գործիքների փոխադարձ դիրքի ճշգրտումը։ Փորձնական դիտումներով թիմը պարզել է, թե ինչպես պետք է ուղղել աստղադիտակը, որպեսզի այն դիտման ընթացքում կայուն պահի թիրախը։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն