Հունիսի 16, 2020, 11:48
Խմբագրություն Hovhannisyan
374

Վրաստանում առաջին անգամ վարակվածության նոր դեպք չի գրանցվել

Հարևան երկրում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսից մահացության 14 դեպք, առողջացել են 724-ը: Վարակվածների թիվը 879 է: Սակայն դեռևս մեկուսացման մեջ է գտնվում 2710 քաղաքացի:

Վրաստանում առաջին անգամ նոր դեպք չի գրանցվել / © Gazeta / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Փետրվարի 26-ից հետո առաջին անգամ Վրաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չի գրանցվել: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայան հայտարարել է, որ, միևնույն ժամանակ, առողջացածների թիվը 20 է:

Վրաստանում վարակվածների ընդհանուր թիվը 879 է, մինչ օրս առողջացածների ընդհանուր թիվը՝ 724: Covid-19-ից մահացել է 14 մարդ: Հաղորդվում է, որ ներկայումս Վրաստանում մեկուսացման մեջ է 2710 քաղաքացի, իսկ բժշկական վերահսկողության ներքո՝ 267-ը:

Մայիս-հունիս ամիսներին Վրաստանում ամեն օր կատարվել է 1480-1500 լաբորատոր հետազոտություն (ՊՇՌ թեստավորում):

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն