Օգոստոսի 18, 2019, 12:24
Խմբագրություն Hovhannisyan
158

Norzelandakan akvariumum entrum en amsva lavaguyn u vataguyn pingvinnerin

Ամենահետաքրքիրն այն է, որ, բացի պինգվինների նկարներից, ցուցանակի վրա նշվում են նաև նրանց լավ ու վատ արարքները, օրինակ՝ գողացել է ընկերուհու ձուկը, պաշտպանել է մյուսներին կամ կռիվ է արել:

Ամսվա վատագույն և լավագույն պինգվինները / ©tjournal.ru / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Նոր Զելանդիայի Ազգային օվկեանարիումում կատարվում է ամենախելացի և ամենաչար պինգվինների ամենամսյա ընտրություն: Նրանց նկարները տեղադրում են հատուկ ցուցատախտակի վրա: Վերջինս լուսանկարում և հրապարակում են Facebook-ում:

https://www.facebook.com/NationalAquariumNZ/photos/a.135056123205225/2543162362394577/?type=3

Պինգվինների ցուցատախտակի ամենաուշագրավ առանձնահատկությունն այն է, որ լավ ու վատ կոչումներն ունեն իրենց հետաքրքիր բացատրությունները: Օրինակ՝ օգնում են միմյանց, լավ կամ վատ սովորություններ են ցուցաբերում, պաշտպանում են մյուսներին կամ կռվում են:

Վատը՝ ծաղրում է մյուս պինգվիններին, ճաշամատուցման վայրում ընկնում է մյուսների հետևից, լավը՝ ինքնուրույն է բարձրանում և իջնում ճաշամատուցման հարթակին՝ հավանաբար՝ դժվարությամբ
Վատը՝ քիչ է լողացել և պառկել է, մինչև ուտելու ժամը, լավը՝ ճաշի ժամին իրեն լավ է դրսևորել և չի նետվել այցելուների ուղղությամբ
Վատը՝ ճաշի ժամին շատ արագ է ուտում, լավը՝ ալարկոտ զուգընկերոջը լողալու ժամանակ քաջալերել է
Վատը՝ կշռման օրը թաքնվել է թփերում, լավը՝ վերջապես Թաքսի հետ պայքարում ինքն է իր փոխարեն հանդես եկել
Վատը՝ իրեն Կազանովայի պես է պահել. տարել է ուրիշների ընկերուհիներին, լավը՝ ինքնուրույն, առանց օգնության գնացել է ճաշարան
Վատը՝ ճաշարանում անհամբերություն է դրսևորել, լավը՝ թուխս է նստել, որպեսզի ընկերուհին մի լավ լողա
Վատը՝ փորձել է առևանգել Մոյի ընկերուհիներից մեկին, լավը՝ թուխս նստելու հարցում օգնել է Էլմոյին
Վատը՝ ձուկ է գողացել և նետել ավազների մեջ, լավը՝ ջանասիրաբար թուխս է նստել
Վատը՝ Մոյից վատ սովորություն է ձեռք բերել. ճաշի ժամին կտցահարել է մյուսներին, լավը՝ պաշտպանել է Տիմմիին, երբ Թաքսը փորձել է նրան հրել կառանացցից
Վատը՝ Տիմմիին հրել է կառանացցից, երբ նա մեկ ժամ տանջվել էր՝ այնտեղ բարձրանալու համար, լավը՝ ձայնել է կույր ընկերուհուն, որպեսզի նա հասնի բնին

Սոցցանցերի օգտատերերին այս հրապարակումները, կարծես, դուր են եկել:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն