Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 42 նոր դեպք: Մահացության 1 նոր դեպք է գրանցվել, առողջացել են 44-ը: Նորածինը և նրա մայրիկն իրենց լավ են զգում. երեխան այսօր կթեստավորվի:
Այդ գաղտնիքի բացահայտման համար պահանջվել է շուրջ երեք տասնամյակ՝ դիտարկելով, հետևելով և վերլուծելով աստղի և մեր գալակտիկայի կենտրոնում գտնվող գրավիտացիոն աղբյուրի բնույթը:
Տիեզերական Kepler աստղադիտակի արխիվային տվյալներում գիտնականները հայտնաբերել են Kepler-1649c մոլորակը. այն իր չափերով և, հնարավոր, մակերևույթի ջերմաստիճանով ամենամոտն է Երկրին:
NASA-յի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի աշխատակիցները պատմել են, թե ինչպես է իրենց հաջողվում Կարմիր մոլորակի վրա գտնվող ռովերի աշխատանքները կազմակերպել պանդեմիայի պայմաններում:
Կարանտինի պատճառով դատարկված լողափը լցվել է ծովային կրիաներով: Մասնագետները հաշվարկել են, որ Հնդկաստանի Օդիշա նահանգի ծովափին կրիաները մոտ 60 միլիոն ձու կածեն. զբոսաշրջիկներ չկան, իսկ կենդանիների պաշտպաններն ավելի հեշտությամբ են վերահսկում:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1067-ի: Առաջին անգամ առողջացածների թիվը (54) գրեթե կրկնակի գերազանցել է վարակվածության նոր դեպքերի թվին:
Զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ամբողջությամբ հանվել են: ՏԻՄ և ՃՈ վարչական ակտերի վրա կալանք չի դրվելու մինչև մայիսի 14-ը:
Տիեզերական High-Resolution Coronal Imager աստղադիտակն ուղարկել է արեգակնային պսակի ուսումնասիրության իր երրորդ առաքելության արդյունքները՝ մագնիսական օղակների մանրամասն լուսանկարները:
Ապրիլի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 1013: Մահացության նոր դեպք չի գրանցվել, 1 օրում առողջացել է 24 մարդ:
Որոշ բժիշկներ փորձում են հնարավորինս հրաժարվել ԹԱՕ սարքերից՝ դիմելով այլ մեթոդների: Նրանք պացիենտներին ստիպում են պառկել փորի վրա՝ բարելավելու թոքերի այլ մասերի աերացիան: Մյուսները թթվածինը միացնում են քթից՝ առանց ինտուբացնելու:
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծխողների և թոքերի խրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ տառապող մարդկանց էպիթելերին ավելի շատ են էքսպրեսավորվում այն սպիտակուցները, որոնք SARS-CoV-2-ն օգտագործում է բջջի մեջ սողոսկելու համար:
Մեկնաբանություններ