Նորություններ — Страница 4 из 137 — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե

Հայ գերիների շահերի պաշտպանն անհրաժեշտ է համարում Հայաստանի կառավարության աշխատանքների ակտիվացումը գերիների վերադարձի ուղղությամբ:

5 րոպե

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի խոսքով` Հայաստանի յուրաքանչյուր երրորդ քաղաքացին աղքատ է. հարուստների և աղքատների միջև անջրպետը շարունակում է աճել, իսկ իրական միջին խավի ձևավորման հեռանկարները դեռևս մշուշոտ են:

2 րոպե

Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում երկրորդ ատոմակայանը կառուցել, այս անգամ` Սև ծովի ափին գտնվող Սինոպ նահանգում: Այն պատրաստ կլինի 2023թ.: Ներկայումս ընթացքի մեջ է «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարությունը, որի ծախսերի 99%-ը հատկացնում է «Ռոսատոմը»:

2 րոպե

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորի խոսքով` վերջին տասնօրյակում այրված անտառների մակերեսը հավասար է ամբողջ տարվա ընթացքում այրվողին: Մասնավորապես, այրվել է շուրջ 200 հազար հեկտար անտառ:

3 րոպե

Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը հավաքել է մինչ օրս ստեղծված ամենամեծ տիեզերանավը, որն ունի 120 մետր բարձրություն: Այն նախատեսվում է տիեզերք ուղարկել մինչև տարվա վերջ:

2 րոպե

Ջրականի ուղղությամբ հայկական կողմից արձակված հրետանային կրակոցի արդյունքում ոչնչացվել է առաջ շարժվող շարասյունը: Նրանց թվում են եղել նաև Տ-90Ս տանկ և ՄԱԶ բեռնատար (վառելիք լիցքավորող):

1 րոպե

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և տպագրության վարչության պետի տեղակալը հայտարարել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին չի կարող սահմանապահներ տեղակայել միջազգային իրավական ձևակերպումների, ինչպես նաև կողմերի վստահության բացակայության պատճառով:

2 րոպե

Թուրք լրագրողի կարծիքով` գործող նախագահ Էրդողանի և նրա կուսակցության դեմ «տարօրինակ իրադարձություններ» են ծավալվում, որոնք հիշեցնում են 2016թ. հուլիսի 1-ի նախօրեի դեպքերը:

1 րոպե

Ինչպես հաղորդվում է, նախարարը զգուշացրել է, որ այն հրամանատարները, ովքեր իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքում թույլ կտան սահմանի հատում հակառակորդի կողմից, խստորեն կպատժվեն:

3 րոպե

Անկարայում մեկնարկել են «Կովկասյան արծիվ» անունը կրող զորավարժությունները, որոնց մասնակցում են Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հատուկ նշանակության միացյալ ուժերը, ինչպես նաև Ուկրաինան` դիտորդի կարգավիճակով:

1 րոպե

Որոշումն ընդունվել է երկու երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդվել է, նախաձեռնության նպատակը զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է:

2 րոպե

Յարդիմլիի անտառներում նախորդ օրը բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ անտառային հրդեհներ են տարածվում նաև Լենքորանի շրջանում:

1 րոպե

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ թեև Ֆրանսիան և Հունաստանը Թուրքիային իրենց աջակցությունն էին առաջարկել այդ երկրում բռնկված անտառային հրդեհների մարման հարցում, սակայն այդպես էլ հրդեհաշիջման ինքնաթիռներ չեն տրամադրել:

6 րոպե

Համարվում է, որ Թուրքիա հրդեհաշիջման տեխնիկա ուղարկելու համար խելամիտ բացատրությունը միայն «քաղաքական գեղեցիկ քայլ» կատարելու ցանկությունն է: Եվ քանի դեռ Մոսկվան Անկարային աջակցություն է ցուցաբերում հրդեհների մարման հարցում, այրվում են նաև ռուսական Յակուտայի անտառները:

4 րոպե

Պատահական չէ, որ ԵՄ-ը ձգտում է Թբիլիսիին ներքաշել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Եվրոպացի քաղաքագետների կարծիքով` տարածաշրջանային խաղացողների աչքին բարձրացնելով Վրաստանի հեղինակությունը` Եվրամիությունը նաև սեփական դիրքերը կամրապնդի Հարավային Կովկասում:

1 րոպե

Տեղ համայնքի ղեկավարը նշել է, որ ադրբեջանցիները շարունակում են ինժեներական աշխատանքները: Կամավորները, նրա խոսքով, պատրաստ են ցանկացած պահի աջակցելու զինվորականներին, քանր որ վտանգը մշտապես առկա է:

4 րոպե

Համարվում է, որ համատեղ թյուրքական բանակի ստեղծման մասին Թուրքիայի խորհրդարանի խոսնակի հայտարարության «սխալ թարգմանությունը» կարող էր ուղղված լինել ոչ միայն Երևանին ու Կրեմլին, այլև` Կենտրոնական Ասիայի երկրներին:

3 րոպե

Թուրքագետի համոզմամբ` թուրքերը հիմա փորձում են Ադրբեջանի միջոցով հնարավորինս շատ բան պոկել Հայաստանից: Եվ եթե ՀԱՊԿ-ն այս անգամ էլ չկարողանա իրականացնել իր հիմնարար գործառույթները, որոնց համար ինքը ստեղծվել է, ապա այդ կազմակերպության ապագան լուրջ հարցականի տակ կդրվի:

1 րոպե

Իրանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` պատրաստականություն հայտնելով հայկական և ադրբեջանական կողմերին ցանկացած աջակցություն ցուցաբերել` տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու նպատակով:

3 րոպե

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրումից շուրջ 100 տար անց Կրեմլը, նրա խոսքով, կրկնում է բոլշևիկների սխալները` կրկին Երևանին ստիպելով ճանաչել Թուրքիայի և Ադրբեջանի անօրինական սահմանները:

Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.