Սեպտեմբերի 8, 2020, 10:49
Խմբագրություն Hovhannisyan
247

Hayastanum koronavirusov varakvatsutyan 108 nor depq e hastatvel

Նախորդ օրը Covid-19-ից մահացել է 3 մարդ, առողջացել են 471-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը Հանրապետութունում հասել է 3182-ի:

Ջերմաչափում / © Ազատություն / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հայաստանում Covid-19-ից մահացությունների թիվը հասել է 903-ի: Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է:

Առողջացածների թիվը 40592 է: Նախորդ օրը կատարված թեստերից 1756-ն են եղել բացասական: Վարակվածության հաստատված դեպքերի թիվը հասել է 44953-ի: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 221041 թեստավորում:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն