Կանադան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել էսկալացիայի
Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոյի խոսքով` Հայաստանի տարածք ներխուժման մասին տեղեկության հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճն անհանգստացնում է Կանադային:
Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն իր թվիթերյան էջում հայտարարություն է տեղադրել` անհանգստություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ և կոչ արել պահպանել հրադադարի պայմանները:
Գարնոյի խոսքով` Հայաստանի տարածք ներխուժման մասին տեղեկության հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճն անհանգստացնում է Կանադային:
Կանադայի ԱԳ նախարարը կողմերին կոչ է արել պահպանել նոյեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության դրույթները և շարունակել բանակցությունները մշտական և խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Մարկ Գարնոն շեշտել է, որ բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խախտել հրադադարի ռեժիմը և հանգեցնել լարվածության էսկալացիայի, պետք է դադարեցվեն:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները