22.02.2020, 18:15
Խմբագրություն Hovhannisyan

Iranum arden 5 mard mahatsel e koronavirusits

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն Իրանում հասել 28-ի: Նրանք հիմնականում Ղոմ քաղաքում են: Վրաստանում Իրանի քաղաքացին 2 երեխաների հետ օդանավակայանից հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածանքով:

Բժշկական դիմակներով իրանցիներ / ©aa.com.tr / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Իրանի Առողջապահության նախարարությունը հաղորդել է կորոնավիրուսից հինգերորդ մահվան դեպքի մասին: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Իրանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի: 10 նոր հիվանդներից 2-ը Թեհրանում են, իսկ 8-ը՝ Ղոմ քաղաքում: Վարակի տարածման նախնական վարկած է համարվում չինացի աշխատակիցների ներկայությունն այդ քաղաքում, որտեղ չինական ընկերությունն արևային էներգիայի կայան է կառուցվում:

Հարևան երկրներն ուժեղացրել են հսկողությունն Իրանից ժամանողների նկատմամբ: Վրաստանում Իրանի քաղաքացին երկու երեխաների հետ հոսպիտալացվել է՝ կորոնավիրուսի կասկածանքով. Իրանից ժամանած 8 և 13 տարեկան երեխաների մոտ օդանավակայանում բարձր ջերմություն է արձանագրվել: Մայրը առողջ է, բայց Վրաստանի ինֆեկցիոն հիվանդանոցում հսկողության ներքո է:

Սաուդյան Արաբիայի իշխանություններն իրենց երկրի քաղաքացիներին արգելել են այցելել Իրան, իսկ ներկայումս Իրանում գտնվողներին, ինչպես նշվում է, թույլատրելու են վերադառնալ միայն 14 օրյա կարանտինից հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքը փակել է Իրանի հետ սահմանը, իսկ Քուվեյթն օդային հաղորդակցությունն է դադարեցրել:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK
[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий