Համացանցը դրականորեն է ազդում դեռահասների մտավոր զարգացման վրա. ռուս գիտնականներ
Հետազոտողները սահմանել են այն բարենպաստ ժամանակահատվածը, որը երեխաները կարող են անցկացնել համացանցում:
Ռուսաստանցի գիտնականներն ուսումնասիրել են համացանցի ազդեցությունը երեխաների մտավոր ընդունակությունների զարգացման վրա: Հաղորդվում է, որ երեխաների ներկայությունը համացանցում դրականորեն է ազդում նրանց զարգացման վրա:
Գիտնականները 4 տարիքային խմբերի բաժանված ընդհանուր 200 երեխայի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել: Արդյունքում՝ սահմանել են համացանցում անցկացնելու ամենաբարենպաստ ժամանակահատվածը.
- 5-6 տարեկան. այս խմբի երեխաների համար համացանցից օգտվելու բարենպաստ ժամանակահատվածն օրական 1 ժամն է: Նրանց մոտ լավ է զարգացած լսախոսական հիշողությունը, քան այն հասակակիցների մոտ, ովքեր ավելի երկար ժամանակ են անցկացրել համացանցում:
- 7-10 տարեկան. այս տարիքային խմբի երեխաներին խորհուրդ է տրվում համացանցում անցկացնել օրվա մեջ 3-5 ժամ: Նրանք գիտակցական ավելի բարձր արդյունք են ցուցաբերել, քան իրենց տարիքի մյուս մասնակիցները:
- 14-16 տարեկան. այս խմբի համար ամենաբարենպաստ ժամանակահատվածը չի հաջողվել պարզել: Այստեղ լավագույն արդյունքները ցուցաբերել են բարձր և շատ բարձր օնլայն ակտիվություն ցուցաբերածները: Նրանց մոտ լսողական հիշողությունն է զարգացած և պատմություններ հորինելը:
Մոսկվայի պետհամալսարանի հոգեբանության ֆակուլտետի պրոֆեսոր և Համացանցի զարգացման հիմնադրամի տնօրեն Գալինա Սոլդատովան
պարզաբանել է, որ սա ռուսական առաջին հետազոտությունն է, որը վերաբերում է երեխաների՝ համացանցում անցկացվող ժամանակահատվածին: Նրա խոսքով` նմանատիպ ուսումնասիրություններ արել են ԱՄՆ-ի և Ավստրալիայի գիտնականները՝ ստանալով նույնատիպ արդյունքներ:
NASA-ի Parker Solar Probe սարքի տվյալներով գիտնականները պարզել են, որ արևային քամու մագնիսական տատանումների պտույտի ուղղությունը փոխվում է՝ կախված դիտարկվող մասշտաբից։ Արդյունքն օգնում է հասկանալ տիեզերական պլազմայի տուրբուլենտ վարքը և կարող է օգտակար լինել տիեզերական եղանակի մոդելավորման համար։
Ֆիզիկոսների տեսական հաշվարկները ցույց են տվել, որ լույսի քվանտային տատանումները կարող են փոխել ատոմներից արձակվող էլեկտրոնների ազդանշանը։ Այդ փոփոխությունը չափման մեջ կարող է երևալ որպես մի քանի տասնյակ ատտովայրկյանի լրացուցիչ ուշացում՝ լույսի հատկությունները հետազոտելու նոր հնարավորություն տալով։
Գերմանիայի Հելֆտա թագավորական նստավայրի պեղումներում հայտնաբերվել է X դարի քարե շենք՝ նկուղով և լավ պահպանված մուտքի աստիճաններով։ Դրա նշանակությունը դեռ պարզ չէ․ հնագետները քննարկում են հյուրատան կամ նստավայրի կառավարչի տան վարկածները։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները