Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հետ
Այվազյանը հույս է հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Նախարարը ցավակցություն է հայտնել սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի և Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Հեռախոսազրույցները կայացել են հայկական կողմի նախաձեռնությամբ:
Արտգործնախարարության հաղորդմամբ` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը:
Այվազյանը հույս է հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Նախարարը ցավակցություն է հայտնել սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:
Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակներում` ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ:
Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նույնպես քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Հաղորդվում է, որ տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների վերաբերյալ:
Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.
Понятно
Что-то в вашем комментарии показалось подозрительным, поэтому перед публикацией он пройдет модерацию.
Понятно
Из-за нарушений правил сайта на ваш аккаунт были наложены ограничения. Если это ошибка, напишите нам.
Понятно
Наши фильтры обнаружили в ваших действиях признаки накрутки. Отдохните немного и вернитесь к нам позже.
Понятно
Последние комментарии