Մայիսի 5, 2021, 17:07
Խմբագրություն Hovhannisyan
2 486

Ադրբեջանում դատում են ռազմագերի Վիգեն Էուլջեքչիյանին

Վիգեն Էուլջեքչիյանը, ինչպես նշվում է, Լիբանանից է, կամավոր է մեկնել արցախյան ռազմաճակատ, սակայն ադրբեջանցիները նրան հայտարարել են վարձկան, ով, իբր, 2500 դոլարի համար է մասնակցել պատերազմի:

Հրետանավոր / © ՊԲ / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հաղորդվում է, որ Վիգեն Էուլջեքչիյանը Լիբանանից վերադարձել և կամավոր ռազմաճակատ է մեկնել, գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Բաքվի իշխանությունները, սակայն, նրան վերաբերվում են որպես վարձկանի` նշելով, թե իբր 2500 դոլարի համար է պատերազմի մեկնել:

Հիշեցնենք, որ նախօրեին Կապանում կայացած դատական նիստում որոշում է կայացվել ցմահ ազատազրկման դատապարտել աշնանը տեղի ունեցած պատերազմում հայկական ստորաբաժանումների կողմից ձերբակալված սիրիացի երկու ահաբեկիչներին, որոնք կռվել են ընդդեմ Արցախի:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն