Մայիսի 20, 2021, 17:21
Խմբագրություն Hovhannisyan
3 952

Adrbejantsi hramanatare neroxutyun e xndrel

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները մի քանի տասնյակ կրակոց են արձակել, ենթադրաբար՝ օդ։ Հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել, որից հետո ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել է դադարեցնել կրակը։

Մարտական հենակետում / © ՀՀ ՊՆ / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այսօր ժամը 15։00-ի սահմաններում ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները մի քանի տասնյակ կրակոց են արձակել։ ՊՆ ենթադրությամբ՝ կրակոցներն օդ են արձակվել։

Հաղորդվում է, որ հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել, որից հետո ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել է դադարեցնել կրակը։ Նշվում է, որ ադրբեջանցի հրամանատարը ներողություն է խնդրել և տեղեկացրել, որ կրակոցները պատահականության արդյունք են։

Դեպքը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, միաժամանակ, նախազգուշացրել է, որ նմանատիպ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ, ինչի դեպքում հայկական կողմը համապատասխան գործողությունների կդիմի։

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK

Популярное

[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий