Ապրիլի 17, 2021, 21:27
Խմբագրություն Hovhannisyan
231

MAK-e chi ardzaganqel Artsaxum akanazertsmane masnaktselu rusakan arajarkin

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո դիմել են ՄԱԿ-ի ականազերծման կենտրոնին, սակայն մինչ օրս այդ միջազգային կառույցից մասնագետներ չեն ժամանել Արցախ:

Ռուս սակրավորներ / © Максим Блинов / РИА Новости / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) չի արձագանքել Ռուսաստանի առաջարկությանը` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի ականազերծման աշխատանքներին:

Շոյգուի խոսքով` նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո դիմել են ՄԱԿ-ի ականազերծման կենտրոնին, սակայն մինչ օրս այդ միջազգային կառույցից մասնագետներ չեն ժամանել Արցախ: ՌԴ պաշտպանության նախարարը նշել է, որ դեռևս նոյեմբերին են տեղեկցրել, որ Արցախում ամենուր ականապատված է, «մարդիկ չեն կարողանում վերադառնալ»:

Արդյունքում` ներկայումս Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնում են միայն ռուս սակրավորները: Ականազերծման աշխատանքներում ներգրավված են ինչպես տեղի սակրավորները, այնպես էլ ՌԴ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարության մասնագետները:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն