Հուլիսի 16, 2019, 14:30
Խմբագրություն Hovhannisyan
189

Sevane karox enq kortsnel` orpes litsh. Tigran Avinyann AMN-um haytararutyun e arel

Սևանա լիճն ամենաշատն է տուժել, հարցականի տակ է հայտնվել նրա՝ որպես լիճ մնալու հանգամանքը։

Տիգրան Ավինյան, կանաչած Սևանա լիճ / ©24News.am / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կայուն զարգացման նպատակների իրականացման համատեքստում  «կլիմայի էկոնոմիկայում» ներդրումներին և էներգետիկ արդյունավետությանը նվիրված համաժողովի ժամանակ հանդես է եկել ելույթով։

Փոխվարչապետը Նյու-Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում հայտարարել է, որ կլիմայական փոփոխությունները սպառնում են Սևանա լճին։

Ավինյանը նշել է, որ Հայաստանում այդ փոփոխությունների մասին նախկինում չեն մտածել, ինչի հետևանքով հարվածն ընկել է երկրի սրտի վրա։ Սևանա լիճն ամենաշատն է տուժել, հարցականի տակ է հայտնվել նրա՝ որպես լիճ մնալու հանգամանքը։

Տիգրան Ավինյանը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն բանի վրա, որ շրջակա միջավայրի վրա կլիմայական փոփոխություններն անդառնալի հետևանքներ են ունենում։ Կառավարության անդամը ներկայացրել է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին։

Կանաչած Սևանա լիճ / ©Կարեն Հովհաննիսյան

Փոխվարչապետն ընդգծել է, որ խնդրի լուծման տարբերակներից մեկը լճի մակարդակի բարձրացումն է, ինչի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ է իրականացնում կառավարությունը։

Աղբյուրի հաղորդմամբ, ՀՀ նախագահին առընթեր Սևանի հարցերով զբաղվող հանձնաժողովն ավելի վաղ նշել էր, որ նախատեսվում է մինչև 2030թ․ Սևանա լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով։ Սա ենթադրում է 42 մլրդ խմ ջրի ավելացում, ինչը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար։

Հավելենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության շրջանակներում բանախոսությամբ է հանդես եկել նաև էներգետիկ արդյունավետության, նորարարությունների և շրջակա միջավայրի պահպանման թեմայով կլոր սեղան-քննարկմանը։

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2250352171935857
Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն