Նոր հետազոտությունում գիտնականները որոշել են այն «միջանցքը», որում գտնվում են 2020թ. մարտ ամսին կորոնավիրուսից առավել տուժած քաղաքները: Հենց այդ մեգապոլիսներում էլ համավարակի սկզբում փաստացի ցածր ջերմաստիճան է գրանցվել:
Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լավ չէ՝ վարակվածության նոր դեպքերի թիվը կրկին ռեկորդային է: Մահացել է 6 մարդ, առողջացել են 442-ը: Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև պատճառների մասին:
Եթե կարճ՝ օգտատերերը PS5-ը դիմավորել են մեմերով, ամեն ինչի հետ համեմատելով (տոստերներից մինչև գնացքներ), սոցցանցերում մարտնչելով. PlayStation 5 կամ Xbox Series X:
Վարչապետն ընդգծել է, որ ներկայումս մեծ ծավալով ապատեղեկատվություն է տարածվում, այդ թվում՝ իր ընտանիքի վերաբերյալ: Այն, Փաշինյանի խոսքով, նպատակ ունի հիասթափության մթնոլորտ ստեղծել երկրում՝ «ոչինչ չի փոխվել» տրամաբանությամբ:
Հունիսի 11-ի գիշերը մերձթուրքական խմբավորումներն Անկարայի հրահրմամբ ահաբեկիչ ցույցեր են սկսել ընդդեմ լիբանանցի հայերի: Նրանք հակահայկական, ցեղասպանությունն արդարացնող վանկարկումներ են հնչեցրել՝ ծածանելով թուրքական դրոշը և իրենց կոչելով Էրդողանի զինվորներ:
Այրվող տան դերում ներկայացվել են 2020թ.-ի բոլոր բացասական իրադարձությունները, իսկ կատվի դերում՝ մենք բոլոր, որ ամեն կերպ փորձում ենք փրկվել: Նշենք, որ կատուն ողջ-առողջ է:
Էկոակտիվիստներ, ձկնորսական հյուղակներ, ծիսական դարպասներ, թեփամորթներ և մայրություն. 2020թ. հենց այսպիսի թեմաներն են հաղթանակ պարգևել լուսանկարների հեղինակներին:
Գիտնականները համարում են, որ «սրտի ոսկորի» ձևավորումն այդ կենդանիների մոտ կապված է սրտի հիվանդությունների հետ, սակայն՝ թե հատկապես ինչո՞վ է պայմանավորված այդ կապը, դեռևս չի պարզվել:
Եզրակացության հիմքում ընկած են արբանյակային լուսանկարները, որտեղ պատկերված են Յուհանի հիվանդանոցների մոտ կայանված մեքենաները, ինչպես նաև չինական Բայդու բրաուզերում կատարված հարցումները հազի և այլ ախտանշանների վերաբերյալ:
Տնտեսագետը, բիզնես-փորձագետը, հոգեբանը և բժիշկը կանխատեսում են, թե ինչ է մեզ սպասվում ապագայում՝ գործարար միջավայրում, աշխատանքում, տանը, ընտանիքում, առօրյայում և ընդհանրապես:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ պլաստիկը՝ պոլիէսթերը և նեյլոնը, համաշխարհային ջրերում կազմում է ընդամենը 8,2%: 50%-ը բամբակ է եղել, 29,5%-ը՝ ավատ և կանեփ, և 12,2%-ը՝ կենդանական ծագման՝ բուրդ ու մետաքս:
Աշխարհում բազմաթիվ են այնպիսի վայրերը, որտեղ որևէ մեկը կարող է ապրել և բնության դեմ պայքարել ամեն օր: Ներկայացվում են մոլորակի 8 վտանգավոր վայրերը, որտեղ գոյատևելու համար անհրաժեշտ է ունենալ ոգու ամրություն, հնարամտություն և փորձառություն:
Սովորական պայմաններում ձուն կոտրվում է, միկրոալիքայիններում՝ պայթում: Իսկ ի՞նչ տեղի կունենա ձվի հետ՝ վակուումում: Վիդեոբլոգեր Cody's Lab-ը ցույց է տալիս, թե ինչ կլինի:
Մեկնաբանություններ