Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ-ի միջև ֆինանսավորման համաձայնագրին, որը նպատակ ունի խթանել Հայաստանում արտադրվող ապրանքների համար «Կոնյակ» նշումի օգտագործման «սահուն և արդյունավետ դադարեցումը»: Տնտեսվարողներն աջակցություն են ստանալու հայկական կոնյակի համար նոր անվանում մշակելու և տարածելու համար։
Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն ու Աստղադիտարանի տնօրենը խոսել են Միջազգային աստղագիտական միության տարածաշրջանային կենտրոնի (Բյուրական) և արաբական երկրների միջև համագործակցության ձևերի մասին, ընդգծել են գիտության կարևորությունը թե՛ ԱՄԷ-ի, և թե՛ Հայաստանի առաջիկա զարգացման համար։
Հաղորդվում է, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքն առաջին անգամ գործի է դրվել: Վլադիմիր Գասպարյանին և նրա հետ կապված անձանց պատկանող 4 առանձնատուն է բռնագանձվել, 2 բնակարան, 3 հողակտոր, 4 մեքենա, 1 ավտոտնակ: Սերոբ Հարությունյանը և նրա «զինակիցները» զրկվել են 2 բնակարանից, Հյուսիսային պողոտայի 2 կայանատեղիներից, 1 մեքենայից և 1 անշարժ գույքից:
Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի խոսքով` համաշխարհային անվտանգության սպառնալիք է նոր զինատեսակների ի հայտ գալը, որոնք արմատապես փոխում են ուժերի դասավորությունը: Գեներալը շեշտում է, որ սպառազինության մրցակցությունը մուտք է գործում նաև տիեզերք ու կիբերտարածություն, ինչը հանգեցնելու է պատերազմի վարման սկզբունքների և մեթոդների փոփոխության:
Մեկնաբանություններ