Նորություններ — Страница 11 из 137 — Շեշտ.am (shesht.am)
1 րոպե

Վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարություն էր տարածել, իբր ադրբեջանական կողմն այս գիշեր փորձել է Տավուշի մարզի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքեր գրավել։ ՊՆ-ից հաղորդել են, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:

4 րոպե

Փորձագետների համոզմամբ` Պուտինը մտադիր է ռազմական ճանապարհով պահպանել Ռուսաստանի ինքնիշխանությունը և չեզոքությունը` ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր բախման դեպքում: Դրա համար գործի են դրվել «Ցիրկոնն» ու «Պոսեյդոնը», իսկ ռազմական հաջողություններն ամրապնդում են Ռուսաստանի կարգավիճակը` որպես գերտերություն:

2 րոպե

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների արձագանքներին:

3 րոպե

Ֆրանսիական և անգլիական երկուական ռազմանավեր են տեղակայվել երկու երկրների միջև ընկած ջրային տարածքներում: Brexit-ից հետո երկու երկրների միջև բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց լուծման համար գործի են դրվել ռազմական միջոցները:

2 րոպե

Պաշտպանության նախարարի խոսքով` Ռուսաստանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի` ռուսական կողմը պատրաստ է ապահովել այն հայկական կողմի ամբողջ պահանջարկը:

1 րոպե

Վիգեն Էուլջեքչիյանը, ինչպես նշվում է, Լիբանանից է, կամավոր է մեկնել արցախյան ռազմաճակատ, սակայն ադրբեջանցիները նրան հայտարարել են վարձկան, ով, իբր, 2500 դոլարի համար է մասնակցել պատերազմի:

2 րոպե

Այվազյանը հույս է հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Նախարարը ցավակցություն է հայտնել սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ:

1 րոպե

Ադրբեջանում առաջարկել են «գրադներով» հարվածել Ստեփանակերտում գտնվող ռուս խաղաղապահներին, որոնք մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա կապակցությամբ զորահանդեսի են պատրաստվում:

2 րոպե

Զեյնալյանի հաղորդմամբ` 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության ստորագրումից հետո շարունակվել են գերեվարվել ազգությամբ հայ քաղաքացիական անձինք և զինծառայողներ:

3 րոպե

Ռուս քաղաքագետի խոսքով` Եվրոպային հետաքրքիր են ադրբեջանական հարուստ ռեսուրսները, բայց ոչ` ներկայիս ղեկավարությունը, մինչդեռ Ադրբեջանին, նրա համոզմամբ, ձեռնտու կլինի անդամակցությունը ԵԱՏՄ-ին:

2 րոպե

ՀԱՊԿ անդամ երկու երկրների միջև ռազմական ընդհարումները շարունակվում են: Անկարան ակնհայտորեն աջակցում է Ղրղզստանին, իսկ սոցցանցերում արդեն տեղեկատվական արշավներ են սկսվել, որոնք կոչ են անում օգնության խնդրանքով դիմել ոչ թե Ռուսաստանին, այլ` Թուրքիային:

1 րոպե

Հաղորդվում է, որ շուրջ մեկ ամիս ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում պահելուց հետո վրացական կողմն այդպես էլ չի թույլատրել բեռնատարներին ուղևորվել դեպի Հայաստան: Դրանք, ի վերջո, վերադարձվել են Ռուսաստան:

2 րոպե

Իրանի դեմ պատժամիջոցներն ազդում են նաև Հայաստանի վրա. եթե Իրանը որոշակի ազատություն ստանա իր գործողություններում և սկսի զարգացնել տարածաշրջանային լոգիստիկան, ապա Հայաստանը կկարողանա տարանցիկ երկիր դառնալ:

1 րոպե

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ուղղությամբ առաջ շարժված ադրբեջանցի զինվորականները ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններից հետո վերադարձել են նախնական դիրքերը, սակայն գյուղի 9 հեկտար վարելահող դեռ ադրբեջանցիների վերահսկողության տակ է:

2 րոպե

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ 4 արբանյակների կառուցում և արձակում, տիեզերական նկարահանումների տվյալների միասնական բազայի ստեղծում: Հնարավոր է, որ եզրափակիչ փուլում ստեղծվի Երկրի հեռահար զոնդավորման առաջատար համակարգ:

1 րոպե

2021թ. ամռանը Երևանում կսկսի գործել լիովին նոր պարեկային ծառայություն` 770 հոգանոց անձնակազմով, բարձր աշխատավարձերով:

2 րոպե

Դուշանբեն և Բիշքեքը պայմանավորվել են դադարեցնել կրակը, սակայն սահմանային խնդիրները դեռ լուծված չեն: Ապրիլի 29-ին երկու երկրները փաստացի պատերազմ են սկսել միմյանց դեմ, սակայն հրադադարի պայմանավորվածությունից հետո զինված ուժերը վերադարձնում են նախնական տեղակայման վայրերը:

3 րոպե

Քաղաքացիական հագուստով անձինք իրանք իրենց հետ բերել են 30-40 մ երկարությամբ խողովակներ: ՀՀ զինված ուժերի առաջապահ դիրքերի զինծառայողներին նկատելով` նրանք շտապ հեռացել են` խողովակները թողնելով միջդիրքային տարածքում: ՀՀ ԶՈՒ զինծառայողները զսպվածություն են ցուցաբերել, հակառակորդի աշխատանքները դադարեցվել են:

5 րոպե

Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով` մինչ օրս ցեղասպանության ճանաչումն ու ընդհանրապես հայկական հարցը եղել են միայն մեծ տերությունների ձեռքի գործիք` իրենց հարցերը Թուրքիայի հետ լուծելու համար: Բայց այսօր, ինչպես նշում է, հնարավորություն ունենք մի անգամ էլ մենք` հայերս օգտվենք այդ գործիքից:

1 րոպե

Թուրքիայի նախագահը, ի պատասխան ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին, փորձել է արդարանալ` ցարական Ռուսաստանին մեղադրելով գերմանացիների և հրեաների ցեղասպանության մեջ:

Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.