Դեկտեմբերի 30, 2020, 14:06
Խմբագրություն Hovhannisyan
417

«Սպուտնիկ V»-ով պատվաստված նախարար Արսեն Թորոսյանի ինքնազգացողությունը լավ է

Պատվաստման պահին այն դեռ գրանցված չէր, այդ պատճառով առաջինը հենց նախարարության ղեկավար կազմն է պատվաստվել. հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել:

Արսեն Թորոսյանը պատվաստվել է / © ՀՀ ԱՆ / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով Հայաստանում առաջինը պատվաստվել է Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը, այդ թվում՝ նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվածների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել, բոլորի ինքնազգացողությունը լավ է:

Նշվում է, որ Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները: Սակայն, ինչպես հաղորդվում է, պատվաստանյութի ստացման պահին այն դեռ գրանցված չէր, այդ պատճառով առաջինը հենց նախարարության ղեկավար կազմն է պատվաստվել:

Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները Հայաստանին որպես նվիրատվություն էին տրվել նոյեմբերի 21-ին՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի  կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ:

Հայաստանի առողջապահական գերատեսչությունն իր խորը երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ վարակիչ հիվանդությունների, այդ  թվում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրներում հանրային առողջության ապահովմանը:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն