Andranik Qocharyani xosqov` banakum karutsvatsqayin popoxutyunner en naxatesvum
Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ փետրվարի սկզբին նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժություններն անհանգստանալու տեղիք չպետք է տան: Քոչարյանը խոսել է նաև Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգում նախատեսվող փոփոխությունների և առկա խնդիրների մասին:
Նախորդ օրը ՀՀ Ազգային ժողովում հանդիպել են երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ու օրենսդիր մարմնի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Վաղարշակ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը քննարկել են բանակի և անվտանգային հնարավորությունների ընդարձակմանը վերաբերող հարցեր:
Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնել է, որ փետրվարի սկզբին նախատեսված թուրք-ադրբեջանական զորավարժություններն անհանգստանալու տեղիք չպետք է տան: Նույն կերպ Քոչարյանը պատասխանել է նաև Ադրբեջանի նախագահի հնչեցրած ագրեսիվ հայտարարությունների վերաբերյալ հարցին:
Խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովի ղեկավարը նաև հայտնել է, որ բանակում առաջիկայում նախատեսվում են կառուցվածքային, ինչպես նաև կադրային փոփոխություններ:
Քոչարյանը տեղեկացրել է, որ նախօրեին եղել է Արցախում, ծանոթացել անվտանգային ոլորտում առկա խնդիրներին, որոնց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է իր տեսակետներն ու առաջարկություններ արել:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Verjin meknabanutyunnere