Հուլիսի 3, 2021, 14:39
Խմբագրություն Hovhannisyan
1,684

Եվրամիությունը կաջակցի հայկական «Հյուսիս-Հարավին», Սյունիքի մարզին և 3 այլ ուղենիշային ծրագրերի

ԵՄ-ն շուրջ 1,5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում հինգ ուղենշային ծրագրերի իրականացման համար: Թիրախային խմբերն են` մանր ու միջին ձեռնարկություններ, Հյուսիս-Հարավ ծրագիր, թվային վերափոխում, գիտություն, տեխնիկա, նորարարություն, Սյունիքի մարզ և կանաչ Երևան:

Ճանապարհաշինություն, Սյունիք
Ճանապարհաշինություն, Սյունիք / © Sputnik / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Բրյուսելում հուլիսի 2-ին ներկայացված փաստաթուղթը ենթադրում է Եվրամիության կողմից մինչև 2025թ. Հայաստանում շուրջ 1,5 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային ծրագրերի իրականացում:

Համաձայն Եվրահանձնաժողովի ծրագրի` նախ 500 մլն եվրոյի չափով աջակցություն տրամադրվելու շուրջ 30 հազար մանր ու միջին ձեռնարկությունների` նպաստելով կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանը:

Ինչպես նշվում է, կորոնավիրուսային համավարակից հետո տնտեսության վերականգնումը Հայաստանի համար գերակա առաջնահերթություն է: Ուստի առաջնահերթությունը տրվելու է այն ձեռներեցներին, որոնք աշխատում են բնությունը պահպանող տեխնոլոգիաներով, ուշադրություն է դարձվելու հատկապես կին ձեռներեցներին:

Հյուսիս-Հարավ ծրագիրը նույնպես չի շրջանցվել. ուղենշային երկրորդ ծրագրով Եվրամիությունը նախատեսում է խթանել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը և հաղորդակցությունը` աջակցելով Հյուսիս-Հարավ միջանցքին: Այս նպատակով ներդրվելու է մոտ 600 մլն եվրո: Ինչպես նշվում է, տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը հնարավորություն է տալու սերտացնել կապը մարզերի միջև, ինչպես նաև Հայաստանի կապը հարևան երկրների և Եվրամիության հետ:

Երրորդ ծրագիրը նախատեսում է ներդրումներ թվային վերափոխման, նորարարությունների, գիտության ու տեխնիկայի ոլորտում` ընդհանուր 300 մլն եվրո արժեքով: Հիմնավորման համաձայն` թեպետ Հայաստանն ունի տեղեկատվական հզոր ներուժ, և ոլորտը վերջին տարիներին գրեթե 20 տոկոս աճ է գրանցել, սակայն դրա ողջ կարողությունը բացահայտելու համար հավելյալ աջակցություն է անհրաժեշտ:

Ուղենշային չորրորդ ծրագրով նախատեսվում է Հայաստանի հարավային շրջանների դիմադրողականության ամրապնդում: Համարվում է, որ աջակցության կարիք ունի հատկապես Սյունիքի մարզը, որը, ինչպես նշվում է, բավարար չափով զարգացած չէ և ունի հաղորդակցման աղքատ ուղիներ: Այս հատվածում շեշտվում է, որ Սյունիքի մարզը զգալիորեն տուժել է 2020թ. պատերազմի հետևանքով: Ծրագրի այս հատվածի ներդրումային արժեքը 80 մլն եվրո է:

Հինգերորդ ուղենիշային ծրագիրը նախատեսում է ներդրումներ հանուն կանաչ Երևանի` էներգիան առավել արդյունավետ օգտագործելու և էկոլոգիապես անվտանգ ավտոբուսներ կիրառելու նպատակով: Մայրաքաղաքում կյանքի որակի բարելավման համար հատկացվելու է ընդհանուր 120 մլն եվրո: Ծրագիրը ներառելու է նաև Երևանում թափոնների կառավարում ու աղբամշակմանն ուղղած մի շարք միջոցառումների իրականացում:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

Սեպտեմբերի 19, 16:50
Ruslan

Մասաչուսեթսի Քեյփ Քոդ թերակղզում հայտնաբերվել է Malaclemys terrapin տեսակի երկգլխանի կրիայի հազվագյուտ ձագ։ Ընդամենը մոտ 5 գրամ կշռող կենդանու մոտ առկա է բիցեֆալիա՝ զարգացման անոմալիա, որի դեպքում ձևավորվում է երկու գլուխ։ Այժմ ձագը գտնվում է Cape Wildlife Center-ի մասնագետների հսկողության տակ, որոնք հետևում են նրա սնվելուն, աճին և շարժումներին։

Սեպտեմբերի 20, 15:10
Ruslan

Bell Textron-ը Տեխասի Ամարիլոյի գործարանում սկսել է Նիգերիայի համար նախատեսված առաջին AH-1Z Viper հարվածային ուղղաթիռի արտադրությունը։ Ընկերությունը պետք է պատրաստի 12 ուղղաթիռ և արտադրությունն ավարտի 2029 թվականի սկզբին։

Սեպտեմբերի 19, 20:24
Ruslan

Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։

Սեպտեմբերի 20, 13:12
Ruslan

Rocket Lab-ի Electron հրթիռը սեպտեմբերի 19-ին ուղեծիր է դուրս բերել ճապոնական Synspective ընկերության տասներկուերորդ StriX ռադարային արբանյակը։ Այն նախատեսված է Երկրի մակերևույթը դիտարկելու համար, սակայն շահագործման կհանձնվի առաջիկա ամիսների փորձարկումներից հետո։

Սեպտեմբերի 19, 16:50
Ruslan

Մասաչուսեթսի Քեյփ Քոդ թերակղզում հայտնաբերվել է Malaclemys terrapin տեսակի երկգլխանի կրիայի հազվագյուտ ձագ։ Ընդամենը մոտ 5 գրամ կշռող կենդանու մոտ առկա է բիցեֆալիա՝ զարգացման անոմալիա, որի դեպքում ձևավորվում է երկու գլուխ։ Այժմ ձագը գտնվում է Cape Wildlife Center-ի մասնագետների հսկողության տակ, որոնք հետևում են նրա սնվելուն, աճին և շարժումներին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն