Նորություններ — Страница 10 из 137 — Շեշտ.am (shesht.am)
2 րոպե

Թեհրանին ձեռնտու չէ տրանսպորտային ապաշրջափակման միջոցով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալու Բաքվի ձգտումը: Իրանցիներին անհանգստացնում է նաև Անկարայի ակտիվությունն այս հարցում:

2 րոպե

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները մի քանի տասնյակ կրակոց են արձակել, ենթադրաբար՝ օդ։ Հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել, որից հետո ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել է դադարեցնել կրակը։

1 րոպե

Արմեն Վարդանյանի խոսքով` քանի որ ԵԱՏՄ-ում բոլոր սահմանները պետք է բաց լինեն, անդամ-պետությունները` դիվանագիտական հարաբերություններ ունենան, ապա Ադրբեջանը պահանջում է նաև, որպեսզի Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունն ու սահմանները:

1 րոպե

ՊՆ հաղորդմամբ՝ բանակցությունները մայիսի 19-ին, ժամը 14։00-ին շարունակելու վերաբերյալ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն ադրբեջանական կողմը խախտել է՝ չներկայանալով բանակցություններին։

2 րոպե

Եվրոպական դատարան են ներկայացվել բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք է մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ:

2 րոպե

Նախարարությունն ընդգծել է, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի է, և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

2 րոպե

Ադրբեջանցիները Վրաստանում նույնպես անհանգիստ են. տարածված տեսանյութերում երևում են Դմանիսիում ադրբեջանցիների ու վրացիների միջև տեղի ունեցած զանգվածային բախումները: Մեծ թվով իրավապահներ են կենտրոնացել, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ:

2 րոպե

«Ռեալիստ» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագրի համոզմամբ՝ Գազայի հատվածում ստեղծված իրադրությունն ուղղակիորեն կապ ունի հայկական Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ։ Պնդում է, որ Արցախի ճանաչման հարցը շուտով բոլորի համար ակնհայտ կդառնա։

2 րոպե

Տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ուժեր է տեղափոխում Հայաստանի Սյունիքի մարզ, ուր ներխուժել են ադրբեջանցի զինվորականներ:

2 րոպե

Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոյի խոսքով` Հայաստանի տարածք ներխուժման մասին տեղեկության հետևանքով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճն անհանգստացնում է Կանադային:

1 րոպե

Տանկային ստորաբաժանումները զորավարժությանը ներգրավված այլ ստորաբաժանումներին հնարավորություն են ապահովել նպաստավոր դիրքերի զբաղեցման և պայմանական հակառակորդի գործողությունների վերահսկման համար։

2 րոպե

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան սկսում է աջակցել Գազայի հատվածին, ինչպես աջակցել է Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում: Համարվում է, որ դա կնշանակի լայնածավալ մասնակցություն Իսրայելի դեմ պատերազմին:

4 րոպե

Նշվում է, որ եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, ՀՀ զինված ուժերը պատրաստվում են ուժ կիրառել։

2 րոպե

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովին կարող է փոխարինել ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը:

2 րոպե

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը, որով միմյանց տարածքները հրթիռակոծող պաղեստինյան և իսրայելական կողմերին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ էր արվում, արգելափակվել է ԱՄՆ-ի ներկայացուցչի կողմից:

3 րոպե

Ռուսների ժամանումից առաջ տեղում գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումները շատ օպերատիվ են գործել, գրագետ ու համարձակ աշխատանքների արդյունքում ադրբեջանցիները կանգ են առել: Ներկայումս ռուս զինվորականները գտնվում են Գորիսում, սպասվում է, որ այդտեղ է ժամանելու խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը:

5 րոպե

Հայաստանում հիշում են, թե Իսրայելն ինչպես էր զինում Ադրբեջանին՝ Արցախի դեմ պատերազմի համար, սակայն հիմա ակնհայտ է, որ թուրքերը դեմ են դուրս գալիս Իսրայելին․ Անկարան այժմ սպառնում է Թել Ավիվին, ինչի մասին Երևանում դեռ ամսիներ առաջ էին նախազգուշացնում։

1 րոպե

Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ադրբեջանին արդեն տրամադրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, իսկ երկրորդ՝ ավելի մեծ խմբաքանակը Բաքու կտեղափոխվի այս ամսվա ընթացքում։

3 րոպե

Տեղեկություններ են ստացվել, որ այս գիշեր Իսրայելի զինված ուժերը ցամաքային և օդային հարձակում են սկսելու Գազայի հատվածի վրա: Շրջանը հսկող ՀԱՄԱՍ և մյուս բոլոր խմբավորումներն իրենց հերթին հարձակում են նախապատրաստում Իսրայելի մայրաքաղաքի ուղղությամբ: Այս պահին փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվում է:

2 րոպե

Արցախի արտաքին գործերի նախկին նախարարի տեղեկություններով` աշնանը Արցախի դեմ ծավալած պատերազմի ընթացքում Ադրբեջանն ունեցել է 15-18 հազար կենդանի ուժի կորուստ, վիրավորների թիվը` երեք անգամ ավելի:

Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.