03.10.2019, 22:12
Խմբագրություն Hovhannisyan

I՞nch en irentsits nerkayatsnum «xelatsi kangarnere», orte՞x ev e՞rb ktexadrven arajikayum

Բազմաթիվ գործառույթներով հագեցած կանգառում սպասելաժամանակը կդառնա անվտանգ, հաճելի և արդյունավետ. հիմնական գործառույթներն են լիցքավորում, բանկոմատ, տերմինալ, ջեռուցում, տեղեկատվություն և այլն:

«Խելացի կանգառ», տեսքը՝ ներսից / ©arenanews.am / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Հոկտեմբերի 8-ին Էջմիածնում նշվելու է քաղաքի օրը: Քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ հոգևոր քաղաքի տոն-օրվա կապակցությամբ շահագործման կհանձնվի Հայաստանում իր տեսակով առաջին խելացի կանգառը։

Ինչպես հաղորդվում է, «Խելացի կանգառն» ունենալու է բազմաթիվ հետաքրքրություններ՝ բոլորի համար:

Խելացի կանգառի հնարավորությունները / ©Diana Gasparyan

Հաղորդվում է, որ Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ կառուցված «Խելացի կանգառը» համահունչ լինի քաղաքի ինչպես նոր ավտոբուսային ցանցին, այնպես էլ արտաքին տեսքին:

https://www.facebook.com/DianaGasparyanOfficial/photos/rpp.395449767617975/659105291252420/?type=3&theater

Ընկերությունը խոստանում է սպասելաժամանակը դարձնել հաճելի և արդյունավետ։ Բազմաթիվ գործառույթներով հագեցած կանգառում քաղաքացիները հատուկ էկրանների միջոցով կարող են տեղեկանալ երթուղու համարի, մոտենալու ժամանակի և այլնի մասին։ Նշվում է, որ կանգառին մոտեցող երթուղայինի մասին տեղեկությունը, օդի ջերմաստիճանը և ժամը վազող տողով կցուցադրվի նաև արտաքին հատվածում` կանգառից հեռու գտնվողների համար:

Երևանում նույնպես արդեն կա նախատիպը, սակայն առաջին «Խելացի կանգառը» կգործի Էջմիածնում: Կանգառը փակ է` պաշտպանված եղանակային կամայականություններից. ունի օդափոխություն և ջեռուցում: Տարածքում առկա են հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորած լցնելու համար։

Խելացի կանգառի նախագիծ՝ Երևանում / ©Tv9 am

Սրահում տեղադրված է հակահրդեհային համակարգ. սեղմելով արագ արձագանքման կոճակը՝ ահազանգը կհաղորդվի Արտակարգ իրավիճակների նախարարություն։ Տարածքն ամբողջությամբ վերահսկվում է տեսախցիկներով, որը նաև քաղաքացիների անվտանգության առումով է կարևոր:

Այս տեսակի «Խելացի կանգառը» Հայաստանում դեռևս միակն է: Գյումրիում տարեսկզբին տեղադրված կանգառը նույնպես «խելացի» է (սմարթ)` բայց ավելի քիչ հնարավորություններով:

Գյումրիի սմարթ կանգառը / ©«Ցայգ» Մարզային Հեռուստաընկերություն

Ռուսաստանից հայրենիք վերադարձած ներդրողի կողմից տեղադրված սմարթ կանգառում հիմնական գործառույթը արևային էներգիայի հաշվին հեռախոսի լիցքավորման հնարավորությունն է:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK
[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий