Հունիսի 26, 2021, 16:26
Խմբագրություն Hovhannisyan
1 502

Ադրբեջանցի օլիգարխների շահերը դեմ են Ռուսաստանի շահերին. ռուս պատմաբան

Վլադիմիր Ռուժանսկին համոզված է, որ Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում Ռուսաստանը լրջագույն զիջումների է գնում: Թուրքիայի հետ մտերմացումը ձեռնտու է ռուսական էլիտայի այնպիսի կարկառուն ներկայացուցիչների համար, ինչպիսիք են Արազ Աղալարովը, Գոդ Նիսանովը, Զախար Ալիևը և այլն: Սակայն Թուրքիան, պատմաբանի խոսքով, «շատ վտանգավոր թշնամի է»:

Նիսանով, Պուտին / © GN / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին անդրադարձել է այն թեմային, թե ինչու է Կրեմլը լրջագույն զիջումների գնում Թուրքիայի հետ բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանին:

Նրա խոսքով` Ռուսաստանի ազգային շահի տեսանկյունից «Մեծ Թուրանը» ոչ մի կերպ ընդունելի չէ, այնպես, ինչպես և ընդունելի չէ այդ դոկտրինը Եվրասիական մայրցամաքի երկրերի մեծ մասի համար: Սակայն ռուսական օլիգարխիայի համար, ինչպես նշում է, այդպիսի ծրագիրը լիովին ընդունելի է և նույնիսկ` նախընտրելի:

Պատմաբանն ակնհայտ է համարում, որ Հայաստանին վերաբերող բոլոր հարցերում Ռուսաստանը լրջագույն զիջումների է գնում Թուրքիային: Շեշտում է, որ Չինաստանի և Իրանի հետ ռազմավարական դաշինքի ձևավորման փոխարեն Ռուսաստանն ավելի է մտերմանում Թուրքիայի հետ, չնայած վերջինը, Ռուժանսկիի պնդմամբ, «շատ վտանգավոր թշնամի է»:

Ռուս պատմաբանը համարում է, որ Թուրքիայի և, նրա միջոցով, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ մտերմացումը լիովին ձեռնտու է ռուսական էլիտայի այնպիսի կարկառուն ներկայացուցիչների համար, ինչպիսիք են Արազ Աղալարովը, Գոդ Նիսանովը, Զախար Ալիևը և այլն: Սակայն Վլադիմիր Ռուժանսկին հռետորական հարց է տալիս, թե որքանո՞վ են ազգությամբ ադրբեջանցի օլիգարխների շահերը համընկնում Ռուսաստանի շահերի հետ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն