Հոկտեմբերի 5, 2019, 19:35
Խմբագրություն Hovhannisyan
91

Sargis Adamyane krknaki golov haxtanak pargevets Hofenhaymin

Բավարիայից Լևանդովսկին ընդամենը 1 գոլ խփեց, իսկ Սարգիս Ադամյանն իր դուբլով կոտրեց Նոյերի անառիկ դարպասի մասին կարծրատիպը. Բավարիա 1 - 2 Հոֆենհայմ:

Սարգիս Ադամյան, դուբլի հեղինակ / ©supersport.com / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Գերմանական Բունդեսլիգայի յոթերորդ տուրում Բավարիան սեփական դաշտում մրցել է Հովենհայմի հետ: Թերևս այս խաղն այնքան էլ ուշագրավ չլիներ, եթե գոլի հեղինակը Սարգիս Ադամյանը չլիներ:

https://www.facebook.com/ArmeniaNational/posts/2514088612004367

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, Հովենհայմում խաղացող Սարգիս Ադամյանը Բավարիայի դեմ խաղում իր թիմի համար շոշափելի հաղթանակ ապահովեց՝ դառնալով երկու գոլի հեղինակ: Մյունխենի Բավարիայի դարպասապահ Նոյերի վերաբերյալ կարծիքը Հայաստանի հավաքականի մարզիկը դուլբով կոտրեց:

https://youtu.be/O0FAiwbYiQI
Բավարիա Մյունխեն – Հոֆենհայմ, ուշագրավ դրվագներ / ©DenroXD

Բավարիա – Հովենհայմ հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով, ընդ որում՝ Բավարիայի միակ գոլի հեղինակը հանրաճանաչ Լևանդովսկին էր: Ադամյանի կրկնակի գոլը մեծ արձագանք է գտել համացանցում: Շատերը նրան համարել են խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Հայաստանում սպասում են նրա հաջողությունների կրկնությանը՝ հավաքականի հանդիպումների ժամանակ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Hanratshanach

[miniorange_social_login]

Meknabanutyunner

Գրել մեկնաբանություն