«Սպուտնիկ V»-ով պատվաստված նախարար Արսեն Թորոսյանի ինքնազգացողությունը լավ է
Պատվաստման պահին այն դեռ գրանցված չէր, այդ պատճառով առաջինը հենց նախարարության ղեկավար կազմն է պատվաստվել. հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել:
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով Հայաստանում առաջինը պատվաստվել է Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը, այդ թվում՝ նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարության հաղորդմամբ՝ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվածների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել, բոլորի ինքնազգացողությունը լավ է:
Նշվում է, որ Covid-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը կլինիկական փորձարկումների ընթացքում բավարարել է անվտանգությանը և արդյունավետությանը ներկայացվող պահանջները: Սակայն, ինչպես հաղորդվում է, պատվաստանյութի ստացման պահին այն դեռ գրանցված չէր, այդ պատճառով առաջինը հենց նախարարության ղեկավար կազմն է պատվաստվել:
Հիշեցնենք, որ «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները Հայաստանին որպես նվիրատվություն էին տրվել նոյեմբերի 21-ին՝ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարությանը նվիրաբերված շարժական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողություն ժամանակ:
Հայաստանի առողջապահական գերատեսչությունն իր խորը երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում փոխշահավետ համագործակցության համար՝ ակնկալելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ երկու երկրներում հանրային առողջության ապահովմանը:
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։
Արևմտյան Ավստրալիայի չորային տարածքները ձմեռային առատ անձրևներից հետո ծածկվել են վայրի ծաղիկներով։ Landsat 8 արբանյակի պատկերներում երևում է, թե մեկ տարվա ընթացքում ինչպես է փոխվել շրջանի բուսածածկը։
Գիտնականներն ուսումնասիրել են Սուրբ Հեղինե կղզում ապրող Ջոնաթան հսկա կրիայի գենոմն ու գեների ակտիվությունը կարգավորող քիմիական նշումները։ Ըստ գնահատականների՝ 194 տարեկան կենդանու մոտ հայտնաբերված որոշ առանձնահատկություններ կարող են առնչվել նրա երկարակեցությանը, սակայն այդ կապը դեռ ապացուցված չէ։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պայմանական թույլտվություն է տվել ամերիկյան Agenus ընկերության Botvymo և Evamplix դեղամիջոցների համատեղ կիրառմանը՝ աղիների քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ Ընկերության հաղորդմամբ՝ սա երկու դեղամիջոցների առաջին պաշտոնական գրանցումն է աշխարհում։
Էկվադորի Ամազոնիայում հայտնաբերված Taczanowskia waska սարդի մարմնի ելուստները սնկային գոյացություններ են հիշեցնում։ Հետազոտողների վարկածով՝ այդ նմանությունը կարող է օգնել նրան խուսափել գիշատիչներից կամ աննկատ որսալ։
Wildberries-ը Հայաստանում գործարկել է WB Taxi տաքսի ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությունը վաղ հասանելիության ռեժիմով աշխատում է Երևանում և հասանելի է ընկերության աշխատակիցների ու գործընկերների համար, սակայն նախատեսվում է աստիճանաբար ընդլայնել օգտատերերի շրջանակը։
Lockheed Martin-ը Տեխասի Ֆորտ Ուերթ քաղաքում պաշտոնապես ներկայացրել է Գերմանիայի համար կառուցված առաջին F-35A Lightning II կործանիչը՝ «35+01» համարով։ Ինքնաթիռն իր առաջին թռիչքն իրականացրել էր սեպտեմբերի 8-ին։ Գերմանիան ընդհանուր առմամբ պատվիրել է 35 F-35A, որոնք աստիճանաբար փոխարինելու են երկրի հնացող Tornado ինքնաթիռներին։
Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։
Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները