Չինացիների համար այդ «Միջին միջանցքի» նախագիծն ի սկզբանե կասկածելի է եղել` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, որն Էրդողանը խոստացել է լուծել: Թուրքիայի նախագահը փորձում է Պեկինին վստահեցնել, որ միջանցքը կարող է դառնալ չինական «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության հիմնական երթուղիներից մեկը:
Արմեն Պետրոսյանի խոսքով` Հայաստանում տևական ներքաղաքական ճգնաժամի ու քաղաքացիական պատերազմի չհասնելով` Ադրբեջանի իշխանությունները ձգտելու են բազմաքայլ կոմբինացիաների, համակողմանի՝ ռազմական, քաղաքական, մարդասիրական առավելագույն ճնշումների շանտաժի միջոցով հնարավորինս արագ հասնել իրենց առջև դրված խնդիրների լուծմանը։
ՄԱՀՀԻ հիմնադիրը չի բացառում, որ Ալիևի հետ «լեզու գտնելու» դեպքում Մոսկվան մասնակից դառնա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներդրումային-տնտեսական ու հումանիտար գործընթացներին, որոնք կարող են ծավալվել նաև Արցախի հարավում, որտեղ Ալիևը փորձում է երկաթուղին օր առաջ վերականգնել ու Նախիջևանի հետ կապ հաստատել։
Շեշտվում է, որ Բաքուն, փաստորեն, համաձայնել է Իրանի առաջարկին`շարունակել նրա տարածքով ուղևորափոխադրումները դեպի Նախիջևան: Ավելի վաղ պաշտոնական Թեհրանն Ադրբեջանին առաջարկել էր իր տարածքով Կովսականից (Զանգիլան) դեպի Նախիջևան ճանապարհներ կառուցել, այդ թվում ՝ երկաթուղային: Առաջարկն արվել էր «Մեղրիի ճանապարհի» փոխարեն:
Մեկնաբանություններ