Haykakan PicsArt-n amenashat nerbernvats havelvatsneri 20-yakum e
Հայ ծրագրավորողների ստեղծած PicsArt-ը 2019թ. ներբեռնվել է 150 մլն անգամ: Ներբեռնումների քանակով գերազանցել է Twitter-ին, Amazon-ին, Uber-ին և այլն:
Հայկական PicsArt-ը հայտնվել է 2019թ. աշխարհում ամենաշատ ներբեռնված հավելվածների 20-յակում: Այն ներբեռնվել է ավելի քան 150 մլն անգամ՝ վիճակագրական աղյուսակում զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը: PicsArt-ը զիջել է WhatsApp-ին, TikTok-ին, Messenger-ին, Facebook֊ին և այլ հավելվածների, բայց գերազանցել է Twitter-ին, Amazon-ին, Uber-ին և այլն:
Հայ ծրագրավորողների կողմից ստեղծված PicsArt հավելվածը նախատեսված է լուսանկարներ խմբագրելու համար: Այն միաժամանակ նաև նկարչության հավելված է և սոցիալական ցանց։ Հավելվածով հնարավոր է լուսանկարել և խմբագրել նկարները, աշխատանքներով կիսվել PicsArt հարթակում, ինչպես նաև Facebook-ում և Instagram-ում։
Հավելվածը հասանելի է iOS, Android և Windows Mobile օպերացիոն համակարգերի, ինչպես նաև Windows 8.1 և բարձր բարձր համակարգերով համակարգիչների համար: PicsArt-ը հիմնադրվել է 2011թ.՝ Հովհաննես Ավոյանի ու Արտավազդ Մեհրաբյանի կողմից:
Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.
Понятно
Что-то в вашем комментарии показалось подозрительным, поэтому перед публикацией он пройдет модерацию.
Понятно
Из-за нарушений правил сайта на ваш аккаунт были наложены ограничения. Если это ошибка, напишите нам.
Понятно
Наши фильтры обнаружили в ваших действиях признаки накрутки. Отдохните немного и вернитесь к нам позже.
Понятно
Последние комментарии