Հունվարի 15, 2021, 18:16
Խմբագրություն Hovhannisyan
116

Արցախում գտնվող ռուս խաղաղապահներն արդեն պատվաստվում են Covid-19-ի դեմ

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողների համար շուրջ 2 հազար չափաքանակ «Սպուտնիկ-V» պատվաստանյութ է բերվել հատուկ սառեցված պայմաններում:

Ռուս խաղաղապահներն Արցախում պատվաստվում են / © Mil.ru / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ առաքելության բժշկական ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ խաղաղապահների պատվաստումը մեկնարկել է: Նրա խոսքով` այսօր Covid-19-ի դեմ պատվաստման առաջին փուլն է սկսվել, ռազմական բժիշկներն «արդեն անցել են գործի»:

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողների համար շուրջ 2 հազար չափաքանակ «Սպուտնիկ-V» պատվաստանյութ է բերվել տեղում գտնվում հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատվաստման առաջին փուլն Արցախում նախատեսվում է իրականացնել մինչև հունվարի 31-ը:

Հաղորդվում է, որ առաջնահերթ պատվաստվում են խաղաղապահ ստորաբաժանման հրամանատարները և բժշկական ստորաբաժանման զինծառայողները:

Խաղաղապահների շտաբի բուժկետի ղեկավար, ավագ լեյտենանտ Ալեքսեյ Կրուչինինը նշել է, որ պատվաստանյութը տեղափոխվում է սառեցված վիճակում: Զինծառայողները նախնական զննում են անցնում, հակացուցումներ չունենալու դեպքում պատվաստվում են: Պատվաստումից հետո զինծառայողները ևս 30 րոպե մնում են վերահսկողության ներքո` համոզվելու, որ բասական հետևանքներ չեն առաջանում:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն