Հոկտեմբերի 20, 2020, 10:57
Խմբագրություն Hovhannisyan
392

Հյուսիսային թևում հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի։ Հարավային ուղղությամբ ինտենսիվ ծանր մարտերը շարունակվում են։ ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան միջոցներ հակառակորդի հարձակումը կասեցնելու համար։

Հոկտեմբերի 19, 2020, 08:40
Խմբագրություն Hovhannisyan
696

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում եմ համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով օպերատիվ իրադրությունը:

Հոկտեմբերի 18, 2020, 10:39
Խմբագրություն Hovhannisyan
1,705

Ժամը 07: 20-ին հրետանային ակտիվ կրակից հետո, հակառակորդը բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ (Խուդաֆերինի ջրամբար): Երկուստեք կան զոհեր և վիրավորներ:

Հոկտեմբերի 17, 2020, 09:54
Խմբագրություն Hovhannisyan
842

Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Հոկտեմբերի 16, 2020, 23:33
Խմբագրություն Hovhannisyan
472

«Անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրերս այդ մասին որոշում էր կայացրել նաև Ժնևի քաղաքային խորհուրդը: Ավելի վաղ այդ սկզբունքի մասին խոսել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հոկտեմբերի 16, 2020, 10:57
Խմբագրություն Hovhannisyan
116

Նախորդ օրը Հայաստանում Covid-19-ից մահացել է 10 մարդ, առողջացել են 422-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը երկրում հասել է 13919-ի:

Հոկտեմբերի 16, 2020, 09:41
Խմբագրություն Hovhannisyan
634

Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ։

Հոկտեմբերի 15, 2020, 10:52
Խմբագրություն Hovhannisyan
226

Փաստացի բուժում ստացողների թիվը Հանրապետությունում հասել է 11519-ի: Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, ապաքինվել են 406-ը:

Հոկտեմբերի 15, 2020, 08:57
Խմբագրություն Hovhannisyan
364

Առավոտյան հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը:

Հոկտեմբերի 14, 2020, 09:38
Խմբագրություն Hovhannisyan
662

Առավոտյան հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում:

Հոկտեմբերի 13, 2020, 10:48
Խմբագրություն Hovhannisyan
77

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 6 մարդ, ապաքինվել են 425-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը երկրում հասել է 9908-ի:

Հոկտեմբերի 13, 2020, 09:19
Խմբագրություն Hovhannisyan
360

Առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արևելյան և արևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ:

Հոկտեմբերի 12, 2020, 09:46
Խմբագրություն Hovhannisyan
900

Ծանր մարտերը շարունակվում են հատկապես հարավում՝ Հադրութի ուղղությամբ: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ չնայած ադրբեջանական ուժերի հարձակումներին, Արցախի ՊԲ-ն համարժեք պատասխան է տալիս թշնամուն:

Հոկտեմբերի 11, 2020, 13:30
Խմբագրություն Hovhannisyan
706

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։

Հոկտեմբերի 11, 2020, 12:33
Խմբագրություն Hovhannisyan
162

Նախորդ օրը Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության 715 նոր դեպք է հաստատվել, առողջացել են 53-ը, մահացել են 4-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը հասել է 9304-ի: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ պատերազմի պայմաններում ամենալուրջ աջակցություններից կլինի պահել երեք կանոն՝ դիմակ, ախտահանում, հեռավորություն։

Հոկտեմբերի 10, 2020, 10:13
Խմբագրություն Hovhannisyan
937

ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հրադադարի պայմաններում դիերի փոխանակման գործընթացը թույլատրվելու է իրականացնել բացառապես Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ:

Հոկտեմբերի 10, 2020, 09:50
Խմբագրություն Hovhannisyan
346

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման: Մնացականյանը շեշտել է, որ երկար բանակցությունների ընթացքում արձանագրվել է, որ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել վայրագությունը, պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին:

Հոկտեմբերի 9, 2020, 12:10
Խմբագրություն Hovhannisyan
104

Կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը Հանրապետությունում հասել է 55087-ի: Նախորդ օրը մահացել է 6 մարդ, առողջացել են 216-ը: Ընթացող պատերազմի 13-րդ օրը երկրում կորոնավիրուսային վարակով փաստացի բուժում ստացողների թիվն 8246 է:

Հոկտեմբերի 9, 2020, 09:39
Խմբագրություն Hovhannisyan
310

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում:

Հոկտեմբերի 8, 2020, 09:52
Խմբագրություն Hovhannisyan
2,285

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել մարդասիրական նկատառումներով դադարեցնել ռազմական գործողությունները՝ դիակների և գերիների փոխանակության համար: Արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Մոսկվա՝ խորհրդակցությունների: