Խմբագրություն
345

Նոր վարակվածները կապ ունեն «Էջմիածնի» հայտնի դեպքի հետ: 21 պացիենտների, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակը բավարար է: Մյուս 2 պացիենտների մոտ թոքաբորբ է. նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Խմբագրություն
395

Քաղաքացիները կոչ են անում փակել առևտրի խոշոր կենտրոնները, մինչդեռ դրանց տնօրինությունները շարունակում են վարձավճար պահանջել և գովազդային խաղարկություններ կազմակերպել: Իսկ վաճառակետերն ինքնուրույն չեն կարող դադարեցնել աշխատանքը:

Խմբագրություն
238

Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով` նոր վարակումները կապված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հայաստանում վարակվածների թիվը հասավ 15-ի:

Խմբագրություն
229

Խաղաղօվկիանոսյան Նիուե կղզին դարձել է առաջին պետությունը, որտեղ գիշերային խավար երկինքը գտնվում է պաշտոնական պահպանության ներքո:

Խմբագրություն
583

Մարտի 14-ից մեկնարկող սահմանափակումը չի տարածվի իրենց երկիր վերադառնալ ցանկացող քաղաքացիների և բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Վրաստանը, նույն սկզբունքով, փակել է նաև Ադրբեջանի հետ սահմանը:

Խմբագրություն
387

Լուրջ ուղեցույց՝ առանց «շան օձիքի» մասին կատակների: Ներկայացվում է, թե ինչպես կարելի է չդիպչել դեմքին կամ ինչ անել, երբ այդ ցանկությունը զսպելը բարդ է:

Խմբագրություն
77

Կազմակերպությունը չեղարկել է նաև Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Այն նախատեսված էր մարտի 20-ին: Հայտնի չէ, թե խաղերը երբ կկայանան:

Խմբագրություն
220

Նախարար Թորոսյանը կոչ է արել հետաձգել նախատեսված զանգվածային միջոցառումները: Ներկայումս սպասում են Ծաղկաձորում գտնվող քաղաքացիների վերջին թեստավորման արդյունքներին:

Խմբագրություն
208

1969թ. ծնված կինն Իրանից վերադառնալուց հետո առողջական մի շարք խնդիրներով դիմել է բժշկի: Կարմիր գայլախտից, 4-րդ աստիճանի լյուպուս-նեֆրիտից և երիկամի խրոնիկ անբավարարությունից բացի՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև կորոնավիրուս:

Խմբագրություն
209

Վարչապետը դադարեցրել է արձակուրդը, վաղվա քարոզարշավը չի կայանա, կրթական հաստատությունները չեն աշխատելու:

Խմբագրություն
168

Աստղագետները հայտնաբերել են, որ հսկա և շատ տաք արտաարեգակնային WASP-76b մոլորակի վրա գազանման երկաթը թափվում է մետաղական անձրևի տեսքով:

Խմբագրություն
443

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ քաղաքացին չի պահպանել անհրաժեշտ նորմերը, դիմադրել է բժիշկներին՝ թաքցնելով ջերմություն ունենալու հանգամանքը. քննարկվում է նման դեպքերում վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Խմբագրություն
199

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն Covid-19- բռնկմամբ և տարածմամբ պայմանավորված՝ պանդեմիա է հայտարարել և նախազգուշացրել է նոր մահացությունների և ամբողջ երկրագնդով տարածվելու վտանգի մասին:

Խմբագրություն
172

Վարչապետը նշել է, որ մեկի մոտ թոքաբորբ է, երկուսը գանգատներ չունեն: Իտալիայից վերադարձածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 1-ը՝ Իտալիայի:

Խմբագրություն
137

Զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների հիման վրա կազմված ցանկում 17 ամենագեղեցիկ քաղաքների շարքում է նաև Գյումրին՝ իր կոլորիտով, հյուրասիրությամբ, մշակույթով, բերք ու բարիքով:

Խմբագրություն
529

Գերձայնային ուղևորափոխադրող ինքնաթիռի տեխնոլոգիաների ցուցադրիչի փորձարկումների ծրագիրը ցանկանում են դարձնել ածխածնային-չեզոք:

Խմբագրություն
191

Կամավորներն աջակցելու են SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի մշակման և փորձարկման հարցում: Սակայն փորձարկվողներին մտադիր են վարակել կորոնավիրուսի՝ քիչ վտանգավոր շտամմով: Բացի այդ՝ կամավորները ստանալու են արժանապատիվ դրամական պարգևատրում:

Խմբագրություն
265

108 մեգապիքսել տեսախցիկով սմարթֆոնը Չինաստանում արդեն վաճառվում է, իսկ միջազգային վաճառքը կմեկնարկի մարտի 27-ից:

Խմբագրություն
147

Նրանք համացանցում կարդացել են, թե մեթիլային սպիրտը պաշտպանում է կորոնավիրուսից, սակայն իրականում մահաբեր է եղել. ևս 4 մարդ կորցրել է գիտակցությունը:

Խմբագրություն
160

Տարածվող խուճապը մեղմելու նպատակով իշխանությունները հայտարարել են, որ սուպերմարկետները չեն փակվելու: Որոշ վայրերում հերթերը կարգավորելու և բախումներ թույլ չտալու նպատակով ներգրավվել է ոստիկանությունը: