Նորություններ — Страница 2 из 137 — Շեշտ.am (shesht.am)
1 րոպե

Եթե Հայաստանում քննարկում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, ապա այդ երկրում Հայաստանին կոչ են անում «չխախտել հրադադարի պահպանման ռեժիմը և թույլ չտալ սխալներ»: ՊՆ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ սպառնալիքները թուրքական կողմը համարում է սպառնալիք նաև իր նկատմամբ:

5 րոպե

ԱՊՀ երկրների ինստիուտի հայկական մասնաճյուղի տնօրենի խոսքով՝ Միջին Ասիայում և Կովկասում ՀԱՊԿ-ի սահմաններին ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ հայկական կողմն ու ռազմական դաշինքը տարբեր առաջնահերթություններ ունեն:

1 րոպե

Հաղորդվում է, որ ինտենսիվ կրակոցներ են հնչում Արցախի Թաղավարդ գյուղի հատվածում, լսվել են պայթյունի ձայներ: Հնարավոր է համարվում, որ կիրառվում են ականանետեր:

2 րոպե

Թագուհի Թովմասյանը կոչ է արել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ներգրավել որպես մեղադրյալներ` Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերի շրջանակներում:

3 րոպե

Թալիշների առաջնորդ Ֆահրադդին Աբոսզոդան Արցախի դեմ պատերազմից առաջ ձերբակալվել և արտահանձնվել էր Բաքվին, իսկ պատերազմից հետո բանտում խեղդամահ էր արվել: Նա պանթյուրքիստական գաղափարախոսության հակառակորդն էր, և նրա անվան հետ էր կապվում թալիշական ինքնավարության կամ անկախ պետության ստեղծման հնարավորությունը:

6 րոպե

Վաշինգտոնն իր զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո այժմ հակահրթիռային պաշտպանության THAAD և Patriot համակարգերն է անսպասելիորեն հեռացնում Սաուդյան Արաբիայից` դրանք տեղափոխելով Իսրայել: Ենթադրվում է, որ հակաօդային և հակահրթիռային կայանքները տեղափոխվում են Իսրայել` իրանական կողմից հնարավոր պատասխան հարվածից պաշտպանելու:

3 րոպե

Պատերազմի օրերին ադրբեջանցիները հայտնաբերել են հայկական օդուժի հարցման-պատասխանի ստացման առանձնահատկություններն ու ծածկագրերը և դրանք տեղադրել իրենց գրոհայինների վրա: Հսկայական կորուստներ կրելուց հետո հայկական կողմն անջատել է «ճանաչման» համակարգը` թիրախավորելով բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները, այդ թվում` հայկական:

4 րոպե

Խաղաղապահ առաքելության նորանշանակ հրամանատար Կոսոբոկովը, ով նախկինում ղեկավարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի զորախմբերը, առաջինը Երևան է այցելել, հետո` Բաքու: Սա հակառակորդի մոտ խիստ անհանգստություն է առաջացրել և ռուս խաղաղապահների նկատմամբ բացասական վերաբերմունը նորովի է դրսևորել:

3 րոպե

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Աֆղանստանից փախստականների անվերահսկելի հոսքի վտանգի մասին: Պատճառն այդ երկրում սպասվող սովն է, իսկ Աֆղանստանը չի կարող ինքնուրույն ապահովել սննդամթերքի, դեղորայքի ու բուժսպասարկման իր պահանջները:

2 րոպե

Բաքվի ավտոբուսներում ու մետրոյում տեղադրված մոնիտորների վրա ցուցադրվում են Հայաստանի բնակավայրերի անվանումները և դրանց ադրբեջանական տարբերակները:

1 րոպե

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերի մարտական հաշվարկի կողմից հաջողությամբ արձակված հրթիռ-կրիչն ուղեծիր կհասցնի պաշտպանության նախարարության սարքավորումը, որի տեսակի և նշանակության մասին չի հաղորդվում:

1 րոպե

Բաքվում թուրքական հրամանատարության հատուկ խումբ է ստեղծվել, որը ներկայացնելու է Թուրքիայի զինված ուժերն Ադրբեջանում: Ղեկավար է նշանակվել Բախտիյար Էրսայը, ով Արցախի դեմ պատերազմի ժամանակ գլխավորել է ադրբեջանական բանակի գլխավոր շտաբը:

11 րոպե

Փորձագետները գնահատել են հայկական և ադրբեջանական զինված ուժերի գործողություններն Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ` նշելով նաև հայկական կողմի պարտության հիմնական պատճառների մասին:

3 րոպե

Արարատ Միրզոյանը և Դավիդ Զալկալիանին քննարկել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցերը և դրա շրջանակում նոր հնարավորությունները:

2 րոպե

Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ցանկալի ուղղությունների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականում է:

3 րոպե

Աֆղանստանի ժողովրդական դիմակայության ճակատի ուժերը Ահմադ Մասուդի գլխավորությամբ չորս շրջան են ազատագրել Բադախշանում, որտեղ ավելի քան 200 թալիբներ գերի են ընկել:

3 րոպե

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը քիչ հնարավոր է համարում, որ Ադրբեջանի հետ նոր լայնածավալ պատերազմ կսկսվի, սակայն չի բացառում առաջիկայում տեղային ռազմական գործողությունների հավանականությունը:

2 րոպե

«Համալսարանի երեք առաքելությունները» վարկանիշային աղյուսակում ներառված են 97 երկրների 1650 բուհեր: Դրանց շարքում են Երևանի պետական համալսարանը` 551-րդ, Հայ-ռուսական սլավոնական համալսարանը` 1001-րդ, Երևանի պետական բժշկական համալսարանը` 1301-րդ հորիզոնականներում են:

4 րոպե

Նախատեսվում է օրենքով սահմանված դեպքերում հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Խորհրդարանում այն կներկայացնի Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

2 րոպե

Նախարարի խոսքով` փոխադրումները կարող են իրականացվել ինչպես մասնավոր ընկերությունների լաստանավերի, այնպես էլ կառավարության կողմից ձեռք բերվելիք լաստանավերի միջոցով:

Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.