Դեկտեմբերի 17, 2020, 12:21
Խմբագրություն Hovhannisyan
521

Հայտնի երգչուհի, Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու պատճառը, ըստ տեղեկությունների, խանութներից մեկում 56-ամյա կնոջը հարվածելն է:

Դեկտեմբերի 17, 2020, 11:23
Խմբագրություն Hovhannisyan
246

Մեծ Շենից Հին Շեն տանող ճանապարհը 4 օր փակված է եղել ադրբեջանական ուժերի կողմից: Վերջիններս փորձել են մուտք գործել նաև գյուղ, որի բնակիչ-կամավորները բանակցել են, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են քաշվել: Արցախի հանրային ՀԸ-ն ռեպորտաժ է ներկայացրել:

Դեկտեմբերի 16, 2020, 17:48
Խմբագրություն Hovhannisyan
486

Գոդ Նիսանովը, որը մեզ առավել հայտնի է որպես մոսկովյան «Ֆուդ Սիթիի» սեփականատեր, պարզվում է՝ մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինի, Ալիևի դուստր Լեյլայի և այլ անձանց հետ:

Դեկտեմբերի 16, 2020, 16:13
Խմբագրություն Hovhannisyan
225

Հայաստանում Իրանի դեսպան Ա.Բ.Զոհուրին շեշտել է. «Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար»: Նա վստահություն է հայտնել, որ այսուհետ Հայաստանի և Իրանի հարաբերություններն ավելի կզարգանան:

Դեկտեմբերի 16, 2020, 12:02
Խմբագրություն Hovhannisyan
480

Կան տեղեկություններ, որ գերեվարվածները մոտ 150-ն են, հիմնականում՝ Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ: Նրանք Խծաբերդի մոտ 3 օր շրջափակման մեջ են եղել:

Դեկտեմբերի 15, 2020, 19:56
Խմբագրություն Hovhannisyan
511

Համարվում է, որ փաստացի ռուս խաղաղապահներն Էրդողանի արտաքին քաղաքական հավակնությունների գերին են: Եթե Ռուսաստանը չի կարող Լեռնային Ղարաբաղում մշտական խոշոր զորախումբ ունենալ, ապա հնչում է առաջարկ. «խաղաղապահ առաքելության անձնակազմը հասցնել նվազագույնի՝ թողնելով միայն դիտորդներին»:

Դեկտեմբերի 15, 2020, 17:31
Խմբագրություն Hovhannisyan
422

Թե ինչ տեսակի թմրամիջոց են օգտագործել Լեռնային Ղարաբաղում կռված վարձկանները, հայտնի չէ: Հավանական է համարվում, որ թուրք զինվորականները նրանց կարող էին տրամադրած լինել այնպիսի միջոցներ, որոնք կիրառվում են ռազմական գերտերությունների բանակներում:

Դեկտեմբերի 14, 2020, 21:17
Խմբագրություն Hovhannisyan
287

Ադրբեջանցիները փակել էին Հին Շեն և Մեծ Շեն գյուղերը կապող ճանապարհը: Բանակցությունների արդյունքում ռուս խաղաղապահները հսկիչ-անցագրային կետ են տեղադրել գյուղում՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Դեկտեմբերի 14, 2020, 20:40
Խմբագրություն Hovhannisyan
809

Ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներն անարգել են Զանգելանում զոհված հայ զինծառայողների մարմինները, Մարտունու շրջանում կոտրել են գերեզմանաքարերը, նկարել վանդալիզմի դրսևորումները և տեղադրել սոցցանցերում: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «ցավ է հայտնել նման դեպքերի համար»:

Դեկտեմբերի 13, 2020, 17:56
Խմբագրություն Hovhannisyan
607

Երևանում բնակվող կանադացի լրագրող Նիլ Հաուերի տեղեկություններով՝ Ռուսաստանն առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում պատրաստվում է ռուսական անձնագրեր տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին:

Դեկտեմբերի 12, 2020, 20:51
Խմբագրություն Hovhannisyan
329

Փորձագետների համոզմամբ՝ Արևմուտքը վաղուց է «արձակել» Թուրքիային. այն վերածվել է տարածաշրջանային և կրոնական ինքնուրույն կենտրոնի, կայսերական գաղափարների հզոր աղբյուրի, ընդ որում՝ արևմտյան արժեքներին ակնհայտորեն հակասող: Այս հարցում մեղավոր է համարվում հենց Արևմուտքը:

Դեկտեմբերի 12, 2020, 11:30
Խմբագրություն Hovhannisyan
510

Արցախի ՊԲ հաղորդմամբ՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորումներ ստացած պահեստազորայինների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեկտեմբերի 11, 2020, 19:26
Խմբագրություն Hovhannisyan
671

Իրանում Թուրքիայի դեսպանին խնդրել են՝ Էրդողանին փոխանցի, որ կայսրությունների և նվաճումների դարաշրջանը վաղուց ավարտվել է: Միաժամանակ, հասարակական շրջանակները և մի շարք իրանական ԶԼՄ-ներ պահանջում են բոյկոտել թուրքական և ադրբեջանական ապրանքները:

Դեկտեմբերի 11, 2020, 11:04
Խմբագրություն Hovhannisyan
1,204

Իրանի ԱԳ նախարարը դիվանագիտական ապտակ է հասցրել Թուրքիայի նախագահին՝ նշելով. «Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում նրա ասածները վերաբերում են Իրանական հայրենիքից բռնի ուժով առանձնացված այն տարածքներին, որոնք գտնվում են Արաքսից հյուսիս»:

Դեկտեմբերի 10, 2020, 18:57
Խմբագրություն Hovhannisyan
984

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը. խնդիրն այն է, որ Էնվեր փաշայի ստեղծած բանակը 1918թ. մտավ Բաքու, ապա՝ Մախաչկալա՝ Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին աջակցելու: Համարվում է, որ Թուրքիայի նախագահի շեշտադրումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև Պուտինի ու Ռուսաստանի համար:

Դեկտեմբերի 10, 2020, 12:28
Խմբագրություն Hovhannisyan
172

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտնել է, որ իրենց բնակարանները կորցրած մոտ 40 հազար արցախցիների համար անհրաժեշտ է 8-10 հազար նոր բնակարան:

Դեկտեմբերի 9, 2020, 22:59
Խմբագրություն Hovhannisyan
366

Ադրբեջանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների շարքում 50%-ից ավելին լոլիկն ու խնձորն են, որոնք մեծ եկամուտներ են ապահովում ադրբեջանցի առևտրականներին ու գործարարներին:

Դեկտեմբերի 9, 2020, 12:00
Խմբագրություն Hovhannisyan
268

Ռուսաստանն արգելել է լոլիկի և խնձորի ներմուծումն Ադրբեջանից: Սակայն մի շարք փորձագետների համոզմամբ՝ Մի-24-ի կործանման համար Ալիևի ներողությունը, լոլիկներն ու խնձորները «շատ քիչ են, շատ քիչ...». ռուսական կողմը պահանջում է պատժել մեղավորներին:

Դեկտեմբերի 8, 2020, 19:50
Խմբագրություն Hovhannisyan
278

Սամվել Մարտիրոսյանը եկել է այն եզրահանգման, որ Հայաստանը պատրաստ չի եղել դիմակայելու հաքերային այսպիսի լայնածավալ հարձակումների, որոնք Ադրբեջանը կազմակերպել է «օժանդակ ուժերի»՝ թուրքական հաքերային խմբերի և «վարձկան հաքերային ասոցիացիաների» ներգրավմամբ:

Դեկտեմբերի 8, 2020, 18:01
Խմբագրություն Hovhannisyan
1,877

Ենթադրվում է, որ նմանատիպ որոշում կայացվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հավակնություններ է ցուցաբերել Սյունիքի մարզի հայկական տարածքների նկատմամբ: