Խմբագրություն
2,443

Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ Քննչական կոմիտեն հետաքննություն է իրականացնում:

Խմբագրություն
378

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի համոզմամբ` նախընտրական շրջանը Հայաստանի համար լավ հնարավորություն է ռուսամետ և բոլոր առողջ ուժերի միավորման համար, օրինակ` «Նոր ուժեղ Հայաստան» կոալիցիայի շուրջ:

Խմբագրություն
444

Աշխարհում առաջին անգամ թռչնագրիպով վարակված մարդու հետ շփում ունեցածները գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո: Նրանց մոտ հիվանդություն դեռ չի հայտնաբերվել:

Խմբագրություն
1,221

Նավթ արտահանող երկրների կազմակերպության տվյալներով` մարտ ամսին Իրանն օրական 2,3 մլն բարել նավթ է արդյունահանել: Թեհրանը, Նավթի նախարար Զանգանեի խոսքով, պատրաստ է օրական ևս 4,2 մլն բարել արդյունահանել: Շեշտվում է, որ Ռուսաստանի նավթի արտահանումն օրական կազմում է 4,5 մլն բարել:

Խմբագրություն
252

Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու:

Խմբագրություն
710

Ադրբեջանի իշխանությունները մերժել են թուրքական Ազգայնական շարժում կուսակցությանը (պանթյուրքիստներ, «գորշ գայլեր», Էրդողանի կուսակցության գործընկերներ), որը մտադիր էր Շուշիում դպրոց կառուցել:

Խմբագրություն
927

Կոնգրեսականներն անհրաժեշտ են համարել, որպեսզի ԱՄՆ Պետդեպարտամենտն Ադրբեջանի նախագահին պատասխանատվության ենթարկի Հայաստանի նկատմամբ նրա մահաբեր ագրեսիայի համար:

Խմբագրություն
270

Ժոզեպ Բորելը շեշտել է, որ իր անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու Եվրամիության պատրաստակամությունը` մասնակցելու տարածաշրջանի ընթացիկ զարգացումներին:

Խմբագրություն
1,998

Բաքուն հայտարարել է, թե Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Համարվում է, որ Ադրբեջանն այս հայտարարությամբ հող է նախապատրաստում Նախիջևանի կողմից Սյունիքի վրա հարձակվելու համար:

Խմբագրություն
3,578

Ենթադրվում է, որ իրանական նավթը Հայաստանի տարածքով Եվրոպա կհասնի բավականին մատչելի գներով, ինչն այդ շուկայում մեծ խնդիրներ կառաջացնի մրցակիցների` առաջին հերթին` Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար:

Խմբագրություն
407

Սոցցանցերը որոշել են թաքցնել հավանումները` օգտատերերի վրա ազդող սոցիալական ճնշումը նվազեցնելու համար: Բացի այդ, հնարավոր կլինի կարգավորել, թե որ օգտատերերը կկարողանան տեսնել հավանումները:

Խմբագրություն
2,583

Կազմակերպությունն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` նշելով, որ խորհրդակցությունները շարունակվում են:

Խմբագրություն
1,543

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` խաղաղ և դիվանագիտական մեթոդներով հարցի լուծման ուղիները սպառվում են, և մոտենում է ՀԱՊԿ կանոնադրության 4-րդ հոդվածով այդ կազմակերպությանը դիմելու անհրաժեշտությունը:

Խմբագրություն
686

Թուրքիայի նախագահը սեփական վարկանիշի ու երկրի տնտեսական վիճակի անկմանը զուգահեռ Կենտրոնական բանկի հերթական պաշտոնյային է ազատել։ Լիրան շարունակում է անկումը, իսկ Էրդողանի վարկանիշն արդեն զիջում է ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերի վարկանիշին։

Խմբագրություն
645

Հայկական երթուղու օգտագործումը, իրանցի նախարարի խոսքով, հիմնական հարցերից է, որոնք քննարկվելու են Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Էսլամին շեշտել է, որ այցը նաև դրական արդյունք կապահովի ինչպես մշակութային և սոցիալական առումներով, այնպես էլ` տնտեսական:

Խմբագրություն
16,371

Շուրջ 30 ադրբեջանցի զինվորականներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հոսպիտալ։

Խմբագրություն
1,710

Թեհրանին ձեռնտու չէ տրանսպորտային ապաշրջափակման միջոցով դեպի Նախիջևան ճանապարհ ունենալու Բաքվի ձգտումը: Իրանցիներին անհանգստացնում է նաև Անկարայի ակտիվությունն այս հարցում:

Խմբագրություն
3,953

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիները մի քանի տասնյակ կրակոց են արձակել, ենթադրաբար՝ օդ։ Հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել, որից հետո ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել է դադարեցնել կրակը։

Խմբագրություն
624

Արմեն Վարդանյանի խոսքով` քանի որ ԵԱՏՄ-ում բոլոր սահմանները պետք է բաց լինեն, անդամ-պետությունները` դիվանագիտական հարաբերություններ ունենան, ապա Ադրբեջանը պահանջում է նաև, որպեսզի Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունն ու սահմանները:

Խմբագրություն
1,109

ՊՆ հաղորդմամբ՝ բանակցությունները մայիսի 19-ին, ժամը 14։00-ին շարունակելու վերաբերյալ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն ադրբեջանական կողմը խախտել է՝ չներկայանալով բանակցություններին։