Դեկտեմբերի 29, 2020, 19:14
Խմբագրություն Hovhannisyan
212

Իրանի մայրաքաղաքի իսլամական քաղխորհրդի որոշմամբ` Թեհրանի փողոցներից մեկն անվանակոչվել է հայ նահատակ Անդրանիկ Մկրտիչյանի անունով:

Դեկտեմբերի 28, 2020, 19:47
Խմբագրություն Hovhannisyan
592

Սոցցանցերի ադրբեջանական տիրույթը լի է Ռուսաստանի և նրա նախագահի հանդեպ ատելությամբ ու անեծքներով: Նման վերաբերմունքը պայմանավորված է ՌԴ-ի խաղաղարար ու միջնորդական առաքելությամբ:

Դեկտեմբերի 28, 2020, 19:04
Խմբագրություն Hovhannisyan
228

Ստեղծված իրադրությունը կարգավորելու նպատակով Անկարան ձեռնարկել է Գյանջայում ավիաբազայի կառուցումը: Հաղորդվում է, որ բացի ուղղաթիռներից ու անձնակազմից, Գյանջայում տեղակայվելու են նաև F-16 ինքնաթիռներ:

Դեկտեմբերի 28, 2020, 09:57
Խմբագրություն Hovhannisyan
373

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտերը վերսկսվել են։ Տեղեկություններ են տարածվում նաև երկու կողմից զոհերի, գերիների և վիրավորների մասին։

Դեկտեմբերի 26, 2020, 20:04
Խմբագրություն Hovhannisyan
185

Նախկինում 2033թ.-ն էր կանխատեսվել, սակայն կորոնավիրուսը հաջողությամբ հաղթահարելու և արագորեն վերականգնվելու արդյունքում չինական տնտեսությունն ավելի շուտ կզարգանա: Հնդկաստանը, իր հերթին, 2030թ. կհայտնվի 3-րդ տեղում:

Դեկտեմբերի 26, 2020, 16:26
Խմբագրություն Hovhannisyan
264

Իրանն արագ կերպով հզորացնում է իր հակաօդային պաշտպանությունը՝ ամերիկյան հրթիռային հարվածի վտանգով պայմանավորված. Ֆորդոյի և Նաթանզի՝ ուրանի հարստացման կարևորագույն գործարանների հավելյալ անվտանգության համար դրանց մոտ տեղակայվել են իրանական Բավար-373 համալիրներ և ռուսական Ս-300 ՀՕՊ համակարգեր:

Դեկտեմբերի 25, 2020, 20:37
Խմբագրություն Hovhannisyan
410

Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ լիբիական նավթին տիրելու Անկարայի բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու:

Դեկտեմբերի 25, 2020, 15:15
Խմբագրություն Hovhannisyan
442

Իրանի միջուկային արդյունաբերության անվտանգությունը դրված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռադիոտեղորոշիչ համալիրների և զենիթային համակարգերի վրա: Հնարավոր հրթիռային հարվածներին դիմակայելու համար ներդրվել են երկրի ՀՕՊ համակարգի բոլոր անհրաժեշտ ուժերը:

Դեկտեմբերի 24, 2020, 19:41
Խմբագրություն Hovhannisyan
57

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը պնդել է, որ թեև Facebook-ն այդ մասին չի նշում, սակայն TRT World-ը վերահսկվում է թուրքական կառավարության կողմից:

Դեկտեմբերի 24, 2020, 16:44
Խմբագրություն Hovhannisyan
277

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ներկայումս ադրբեջանցիները գտնվում են համայնքում և սահմանազատման աշխատանքներ են տանում:

Դեկտեմբերի 23, 2020, 17:55
Խմբագրություն Hovhannisyan
248

Բորիս Ռոժինը նշել է, որ «պարզապես սպասելով ընդդիմությանը հաղթելու» մեխանիզմը հաջողությամբ կիրառել է նաև Բելառուսի նախագահը: Այս մեթոդի արդյունքում, ժողովրդի կողմից բավարար աջակցություն չստանալով, բողոքի ցույցերն իրենք իրենց մարում են:

Դեկտեմբերի 23, 2020, 12:28
Խմբագրություն Hovhannisyan
338

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կենսական անհրաժեշտություն է համարում Սյունիքի մարզում ռուսական նոր ռազմաբազայի տեղակայման վերաբերյալ հրատապ բանակցություններ սկսելը՝ անհրաժեշտ համարելով անվտանգային բնույթի նոր պայմանագիր կնքել Ռուսաստանի Դաշնության հետ:

Դեկտեմբերի 22, 2020, 19:32
Խմբագրություն Hovhannisyan
1,064

Գոռ Մելիքբեկյանը հայտնել է, որ տեղի ունեցածի մասին բարձրաձայնում է՝ համարելով կարևոր, որպեսզի հասարակությունը տեղեկանա հանրահավաքի կազմակերպման իրական մակարդակի մասին: Նրա խոսքով՝ «մարդկանց օրվա հացի փողից զրկելու մեթոդով են տանում հանրահավաքի»:

Դեկտեմբերի 22, 2020, 13:00
Խմբագրություն Hovhannisyan
940

Իրանի ափերի մոտ անվտանգային իրավիճակն ավելի է լրջանում. իսրայելական միջուկային Dolphin սուզանավն անցել է Սուեզի ջրանցքը, իսկ ԱՄՆ-ի ՌԾՈւ միջուկային սուզանավն ու հրթիռային 2 քրեյսերներն անցել են Օրմուզի նեղուցը և արդեն Պարսից ծոցում են:

Դեկտեմբերի 21, 2020, 22:32
Խմբագրություն Hovhannisyan
337

Իսրայելցի թուրք լրագրող Ուզայ Բուլութն անդրադարձել է Արցախում հայերի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանական հարձակմանը և ռազմական հանցագործություններին:

Դեկտեմբերի 21, 2020, 11:06
Խմբագրություն Hovhannisyan
181

«Պրոգրեսի» կողմից մշակվող Աի-35 շարժիչը, հայտնի տեղեկությունների համաձայն, կիրառվելու է Gezgin նախագծի շրջանակներում ստեղծվող թուրքական հեռանկարային հրթիռի արտադրությունում: Հաղորդվում է, որ 2021թ. Ուկրաինան 12 այդպիսի շարժիչ է տրամադրելու Թուրքիային:

Դեկտեմբերի 20, 2020, 12:05
Խմբագրություն Hovhannisyan
167

Շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքներ են տարվել, և պատրաստ են շինարարական աշխատանքները մեկնարկելու:

Դեկտեմբերի 19, 2020, 20:50
Խմբագրություն Hovhannisyan
284

Ռոսկոսմոսի կազմում գտնվող «Էներգոմաշ» գիտաարտադրական միավորումն իրականացրել է աշխարհի ամենահզոր հեղուկային հրթիռային ՌԴ-171ՄՎ շարժիչի առաջին լիարժեք կրակային փորձարկումը:

Դեկտեմբերի 18, 2020, 19:16
Խմբագրություն Hovhannisyan
285

Աբխազիայի նախագահը նշել է, որ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի որոշակի հետևանքներ դեռևս երևան կգան: «Բոլորի համար ակնհայտ է, որ պատերազմը վատ բան է»:

Դեկտեմբերի 18, 2020, 15:15
Խմբագրություն Hovhannisyan
265

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական բախումները հանգեցրել են մարդկային բազմաթիվ զոհերի, էլ ավելի են սրել Անդրկովկասի՝ առանց այդ էլ բարդ իրավիճակը՝ ահագնացնելով ահաբեկչական վտանգի տարածման ռիսկերը: