Խմբագրություն
427

Ֆրանսիական Սենատի բանաձևի հեղինակները չեն թաքցրել, որ այն առաջին հերթին ուղղված է Թուրքիային, և պատահական չէ, որ ընդունվում է դեկտեմբերին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովից առաջ: Այստեղ որոշվելու է, թե ինչպես է ԵՄ-ն պատժելու Էրդողանին՝ իր արտաքին քաղաքական ավանտյուրաների համար:

Խմբագրություն
202

Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանների գնահատմամբ՝ 2021թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9%, Ղազախստանում՝ 4,4, Ղրղզստանում՝ 3,7, Ռուսաստանում՝ 3,2, իսկ Տաջիկստանում՝ 6,9%: Նրանց համոզմամբ՝ 2022թ. առաջին կեսին արդեն Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի տնտեսությունները կվերադառնան մինչև ճգնաժամը գրանցված ցուցանիշներին:

Խմբագրություն
539

Սենատի ընդունած բանաձևն առաջին պաշտոնական փաստաթուղթն է, որտեղ խոսվում է Արցախի՝ 1994թ. սահմաններում անկախության մասին: Իսկ թուրքական կոալիցիայի զորքերը համարվում են ագրեսոր: Եթե Մակրոնը ստորագրի այն, ապա Բաքուն պաշտոնապես կհռչակվի ագրեսոր: Իսկ սա խոսում է այն մասին, որ տատանվող Հայաստանը պարտավոր է սկսել շարժվել արմատական բարեփոխումների և խելամիտ ռևանշիզմի ուղիով:

Խմբագրություն
5,137

Ռազմական ոստիկանության և Ոստիկանության նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝ «Դոգ» մականունով, որոշ տեղեկություններ է հրապարակել պատերազմի օրերին ՀՀ ԶՈւ ավիացիայի Սու-25 ինքնաթիռների կիրառության և դրանց ոչնչացման վերաբերյալ:

Խմբագրություն
344

Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն: Սենատից բացի՝ բանաձևը պետք է ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից: Դրանից հետո միայն երկրի նախագահը կարող է ստորագրել կամ չստորագրել այն: Մինչ այժմ բացասական դիրքորոշում կառավարությունը չի արտահայտել՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումներին:

Խմբագրություն
17,353

Աֆղան Մուխտարլըի համոզմամբ՝ Հայաստանը չի պարտվել, իսկ Ադրբեջանը կործանվելու է. կորցնելու է Մինգեչաուրի ջրամբարը, Արցախի սահմանը ձգվելու է միչև Ռուսաստան, իսկ վերջում նաև Նախիջևանն են խլելու Թուրքիայից:

Խմբագրություն
1,291

ՀՀ նախագահի հրամանագրով Արայիկ Հարությունյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ նախարար է նշանակվել ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, ում կենսագրությունը ներկայացնում ենք ստորև:

Խմբագրություն
1,091

Ուսումնասիրել ենք պատերազմի հետևանքով Հայաստանի ֆինանսական շուկայում, մասնավորապես՝ փոխարժեքի և անշարժ գույքի ոլորտներում ստեղծված իրավիճակը, փոփոխությունները վերջին ամիսների համեմատությամբ:

Խմբագրություն
1,275

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հաճախ է խոսում մարդկության ամենասուր խնդիրներից: Հաճախ նրա խոսքերը բուռն վեճերի ու բազմանշանակ մեջբերումների տեղիք են տալիս: Օրինակ՝ հինգ տարի առաջ Գեյթսը նախանշել էր ներկայիս համավարակը: Այս անգամ միլիարդատերը պատմել է, թե կորոնավիրուսն ինչպես կփոխի աշխարհը և, հնարավոր է, նա կրկին իրավացի կլինի:

Խմբագրություն
1,239

Ալիևը հայտնի հայտարարության (Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման) վերաբերյալ Էրդողանի համաձայնությունը ստանալու համար Պուտինից 20 րոպե ժամանակ է խնդրել: Վերջինս մերժել է Ալիևին:

Խմբագրություն
89,279

Հրթիռային և հրետանային գիտությունների ռուսական ակադեմիայի (РАРАН) նախագահի՝ տեղեկատվական քաղաքականության գծով տեղակալ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը պատմել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքների մասին, որը ներկայացնում ենք ստորև:

Խմբագրություն
711

Հարցվածների շուրջ 84%-ը հայտարարել են, որ Ռուսաստանի նկատմամբ լավ վերաբերմունք ունեն: Հարցմանը մասնակցածների միայն 9,4%-ն է հակառակը կարծիքն արտահայտել: 6,8%-ը դժվարացել են պատասխանել հարցմանը:

Խմբագրություն
363

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նպատակը, ՌԴ արտաքին հետախուզական գերատեսչության ղեկավարի պնդմամբ, Հայաստանի և Ադրբեջանի ազգայնականներին հրահրելն է, որպեսզի վարկաբեկվի և տապալվի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունը:

Խմբագրություն
983

Փոփոխությունները նախատեսում են ռուսական նավթամթերքի (նավթային հանքաձյութ) արտահանում դեպի Հայաստան՝ առանց փոխադրման մաքսային տուրքի գանձման:

Խմբագրություն
193

Նիդեռլանդներում ՀՀ դեսպանը նաև հայտնել է, որ Եվրամիությունը Թուրքիային զենք մատակարարելու հարցում լայն էմբարգո է սահմանել՝ ագրեսիային մասնակցելու համար։

Խմբագրություն
570

Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ հաջողության դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը, Մեծ Բրիտանիայի հրահրմամբ, փորձելու է յուրացնել նաև Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված հյուսիս-արևմտյան նահանգները:

Խմբագրություն
573

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հայտարարությունում հիշատակված՝ Նախիջևանն Ադրբեջանին կապող նոր միջանցքը դիտարկում է ոչ ավելին, քան տարանցիկ ճանապարհ, որի անվտանգության հարցերը դեռ պետք է քննարկվեն:

Խմբագրություն
176

Հրապարակվել են Moderna ընկերության կողմից ստեղծված mRNA-1273 պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլի նախնական արդյունքները: 30 հազար կամավորների շարքում 95 վարակվածներից միայն 5-ն են պատվաստանյութ ստացել, իսկ 90-ը՝ պլացեբո: Դա թույլ է տալիս խոսել 94,5% արդյունավետության մասին՝ ի տարբերություն «Սպուտնիկ-V»-ի (92%) և BNT162b2-ի (90%):

Խմբագրություն
633

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանության նախարարի աշխատանքից՝ ներկայացնելով մի շարք պատճառներ: Քոչարյանի դժգոհությունը պայմանավորված է դեռևս 2016թ. ապրիլյան պատերազմից հետո իրականացված ոչ բավարար աշխատանքներով:

Խմբագրություն
633

Ոչնչացված սպաներից մեկի մոտ հայտնաբերվել է մարտական դանակ. այն դանակներից, որն արտադրվել է թուրքական «ռեյնջերների» էլիտար ջոկատի հատուկ պատվերով: