Խմբագրություն
104

Կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը Հանրապետությունում հասել է 55087-ի: Նախորդ օրը մահացել է 6 մարդ, առողջացել են 216-ը: Ընթացող պատերազմի 13-րդ օրը երկրում կորոնավիրուսային վարակով փաստացի բուժում ստացողների թիվն 8246 է:

Խմբագրություն
310

Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում:

Խմբագրություն
2,285

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է արել մարդասիրական նկատառումներով դադարեցնել ռազմական գործողությունները՝ դիակների և գերիների փոխանակության համար: Արտգործնախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվել են Մոսկվա՝ խորհրդակցությունների:

Խմբագրություն
26,881

Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական զինուժը թուրք հրահանգիչների ու ահաբեկչական խմբավորումների ուղեկցությամբ հարձակվեց Արցախի պաշտպանական դիրքերի ու սահմանամերձ բնակավայրերի վրա: Պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

Խմբագրություն
811

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը շուտով կհրապարակվի:

Խմբագրություն
295

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում կայացրել՝ Թուրքիային կոչ անելով զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց:

Խմբագրություն
342

Պաշտպանության բանակը բոլոր ուղղություններով նոր կորուստներ է պատճառում թշնամու ահաբեկչական զորամիավորումներին: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ դիրքային որոշակի հաջողություններ ունենք:

Խմբագրություն
309

Քաղաքագետ, պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով՝ քարոզչական նյութեր են պտտվում, որոնց նպատակն է «հայի արյամբ, քրտինքով, մտքով, ոգով նվաճվող հաղթանակի քաղաքական հետևանքները չեզոքացնել, պղտորել, խլել մեր ձեռքից»:

Խմբագրություն
2,139

Սոցցանցերի հայկական տիրույթում հրապարակվող մեմերում հրթիռը հայտնվում է ամենուր՝ ցույց տալով ադրբեջանական կեղծիքի պարզունակությունը:

Խմբագրություն
156

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, ապաքինվել են 38-ը: Փաստացի բուժում ստացողների թիվը Հայաստանում հասել է 6681-ի:

Խմբագրություն
553

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարում զորացրվածներին՝ խնդրելով կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ՝ կենաց-մահու պայքար մղելու:

Խմբագրություն
3,460

Առանձնացրել ենք ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հումորային գրառումները, որոնք մեծ ոգևորություն են առաջացրել օգտատերերի մոտ:

Խմբագրություն
1,235

Գյանջայի ռազմական օդանավակայանը ոչնչացված է: ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվում։

Խմբագրություն
1,070

Չափազանց կարևոր։ Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել։

Խմբագրություն
162

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 3 մարդ, առողջացել են 187-ը: Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը դարձել է 5709:

Խմբագրություն
897

Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան:

Խմբագրություն
3,163

Ի՞նչ է նշանակում Թուրքիայի հայտարարությունը Ղարաբաղում կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ: Միայն մեկը. խոստովանություն, որ Ադրբեջանի զինված ուժերը հսկայական կորուստներ են կրում ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի, և, որ ամենակարևորն է, կորցնում են մարտական դիրքերը: Եվ հայկական կողմին չդադարեցնելու դեպքում մեծ հավանականություն կա, որ ղարաբաղյան հակամարտությունը մեկընդմիշտ կլուծվի հօգուտ Հայաստանի:

Խմբագրություն
178

Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը երկրում դարձել է 5370: Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, առողջացել են 218-ը:

Խմբագրություն
962

Պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումները հարավային և հարավ-արևելյան ուղղություններում խոցել են հակառակորդի 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ: Խոցված ուղղաթիռներից մեկն ընկել է ՊԲ վերահսկողության տարածքում, մյուսը՝ Իրանի:

Խմբագրություն
147

Փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը Հանրապետությունում հասել է 5102-ի: Նախորդ օրը կորոնավիրուսից մահացել է 1 մարդ, առողջացել են 152-ը: