Խմբագրություն
170

Մելբուռնի արքայական տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները վստահ են, որ դա ոչ միայն կօգնի շրջակա միջավայրին, այլև կնվազեցնի շինանյութի արտադրության էներգետիկ ծախսերը:

Խմբագրություն
477

Կատարված հետազոտության համաձայն՝ հյուսիսափայլի պատճառով շոգենավը, հնարավոր է, շեղվել է երթուղուց, բայց ուղևորների մի մասը նաև դրա շնորհիվ են փրկվել:

Խմբագրություն
250

Ամերիկացի հոգեբանները գնահատել են մարդկանց երջանկության մակարդակն այն պարագայում, երբ ժամանակ են անցկացնում մտերիմների կամ զուգընկերների ու երեխաների հետ:

Խմբագրություն
161

Ավստրալացի գիտնականների խումբը բիոնիկական սարքավորում է ստեղծել տեսողության վերականգնման համար՝ ուղեղում իմպլանտների ներդրման օգնությամբ: Այդ նույն իմպլանտները, հնարավոր է, կարողանան բուժել նաև կաթվածը:

Խմբագրություն
378

1974թ.-ից սկսած սա արդեն 25-րդ շրջափուլն է: Այն կտևի 11 տարի և գագաթնակետին կհասնի 2025թ. հուլիսին: Աստղագետները հայտարարության համաձայն՝ նոր շրջափուլի մասին տվյալները կարևոր են հատկապես լուսնային ապագա առաքելությունների ծրագրման համար:

Խմբագրություն
579

Ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել՝ նվիրված սիրախաղին (ֆլիրտին): Հաջողվել է պարզել, թե ինչով է սիրախաղը տարբերվում հարգալից վերաբերմունքից, և առկա է արդյոք սիրախաղով զբաղվող մարդու դեմքի հստակ արտայտություն:

Խմբագրություն
164

Գազի առկայությունը դեռևս մոլորակի վրա կյանքի գոյության ապացույց չէ, սակայն հետազոտողներն արդեն նրա առաջացման որոշ հնարավոր պատճառներ են նշել: Գիտնականներն այժմ հույս ունեն Վեներայի մթնոլորտի վերին շերտերում գտնել բակտերիաներ, որոնք կարող էին արտադրել այդ գազը:

Խմբագրություն
251

Ուսումնասիրելով մոլորակի վրա միլիոնավոր տարիների ընթացքում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունները՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Երկրի վրա ջերմաստիճանը շարունակելու է աճել:

Խմբագրություն
246

Գիտնականների միջազգային խումբը միավորել է համարանիշերի և դեմքի ճանաչման տեխնոլոգիաները՝ ստեղծելով ալգորիթմ, որը կարող է հայտնաբերել մեքենավարման վտանգավոր ոճ և ղեկի վրա ուշադրությունը շեղող սովորություններ ունեցող վարորդներին:

Խմբագրություն
116

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) գիտնականները եզրակացրել են, որ հանրային վայրեր՝ բարեր, ռեստորաններ և այլն, այցելելը և սնվելն ավելի են բարձրացնում Covid-19-ով վարակվելու հավանականությունը, քան սոցիալական գործունեության այլ տեսակները:

Խմբագրություն
586

ԱՄՆ-ի և Աֆղանստանի նեյրոկենսաբանները և հոգեբանները պարզել են, ովքեր են ավելի հակված հավատալու բարձրագույն ուժի կողմից աշխարհը ստեղծողի գոյությանը:

Խմբագրություն
319

Երիտասարդ Երկրին բախված երկնաքարերի հարվածային խառնարանները կարող էին ոչ միայն անհրաժեշտ նյութեր բերել, այլև նպաստավոր պայմաններ ստեղծել մեր մոլորակի վրա կյանքի ծագման համար:

Խմբագրություն
219

Կամավորներից մեկի մոտ ողնուղեղի բորբոքումը հանգեցրել է նրան, որ նախատեսված բոլոր պատվաստումները հետաձգվել են անորոշ ժամկետով:

Խմբագրություն
178

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ինչքան շատ ածխաթթու գազ է կուտակվում օդում, այնքան արագ են աճում ծառերը, բայց դրանք քիչ են ապրում ու արագորեն էլ չորանում են՝ չնպաստելով գլոբալ տաքացման դեմ պայքարին:

Խմբագրություն
300

Առագաստ համաստեղության ավելի քան 10 մլն աստղի և արտաարեգակնային 75 մոլորակի ուսումնասիրության արդյունքում ավստրալացի աստղագետներն այլմոլորակային քաղաքակրթության մասին վկայող ոչ մի նշան չեն գտել:

Խմբագրություն
180

Իտալացի գիտնականները վերլուծել են այն իրավիճակները, որոնց պայմաններում նախկինում համաճարակներ են եղել, այդ թվում՝ ժանտախտ, խոլերա, իսպանական գրիպ: Արդյունքում հետազոտողները նախազգուշացրել են, որ, հնարավոր է, ներկայիս համավարակից հետո սոցիալական անկայությունները կտրուկ աճեն:

Խմբագրություն
229

Ստեղծված նյութը հնարավոր է նախապես «ծրագրավորել», և այն կվերադառնա իր նախնական կառուցվածքին: Բրդե գործվածքի նմանվող մատերիալը ստացվում է 3D տպիչի օգնությամբ:

Խմբագրություն
512

Նոր հետազոտությունն օգնել է կազմել հսկայական մեգալոդոնի ոչ միայն երկարությունը, այլև մարմնի մյուս մասերի չափերը: Բացի այդ՝ եթե նախկինում կռճիկավոր ձկների այս մահացած տեսակը համեմատել են համեմատաբար խոշոր սպիտակ շնաձկան հետ, ապա այժմ ուսումնասիրությունում ներառել են լամնոյակերպերի շարքի ժամանակակից 5 շնաձկների:

Խմբագրություն
219

Գամալեի անվան Համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները, ովքեր ստեղծել են «Սպուտնիկ-V» պատվաստանյութը, ներկայացրել են նրա փորձարկումների երկար սպասված առաջին հաշվետվությունը:

Խմբագրություն
628

Աշխարհի ամենահանելուկային կղզիներից մեկի՝ Ռափա Նույին կամ Զատկի կղզուն նվիրված հերթական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա բնակիչները չեն կարողացել հաղթահարել կլիմայական փոփոխությունների երկարաժամկետ հետևանքները: