Հաղորդվում է, որ դեռահասը մահացել է հոսպիտալացումից և ախտորոշումից մոտ 1 շաբաթ անց: Նա Միացյալ Թագավորությունում SARS-CoV-2 կորոնավիրուսի ամենաերիտասարդ զոհն էր:
Որոշ երկրներում կորոնավիրուսից մահացությունների քիչ թիվը կարող է պայմանավորված լինել հակատուբերկուլյոզային ԲՑԺ-ի պատվաստման հետ: Սակայն եզրակացության համար դեռ վաղ է: Գիտնականները բացառությունները դեռ չեն պարզել, հայտնի չեն նաև նման պաշտպանության կենսաքիմիական մեխանիզմները:
Կորոնավիրուսային վարակի տարածմանը զուգահեռ տարբեր երկրների երկրաշարժագետները նշում են Երկրի կեղևի՝ մարդկային գործունեության արդյունքում առաջացող բարձր հաճախականությամբ ցնցումների նվազման մասին:
Հայկական և արտասահմանյան մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ապրիլի վերջին մեր մոլորակի վրա աստղակերպ է ընկնելու: Կորոնավիրուսի մասին լուրերին զուգահեռ՝ սա կարող է հերթական վտանգը դիտվել մարդկության համար: Սակայն, իրականում, աստղակերպը Երկրին չի դիպչելու:
Թունավոր օձերի խայթոցից առաջացած ցավային զգացողությունների համեմատությունը ցույց է տվել, որ նրանք թույնը սովորել են արտադրել ոչ թե պաշտպանության, այլ՝ հարձակման համար:
Միաժամանակ մի քանի հետազոտություններ ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի ծանր են տանում կորոնավիրուսը: Ավելի վաղ բժիշկները ենթադրում էին, որ այդ երևույթի հիմքում ծխելու սովորությունն է, սակայն, պարզվել է, դա միանշանակ չէ:
Գիտնականներն օրգանիզմում պահման առավել երկարացված ժամանակ ունեցող կետոամիդներ են ստացել: Այդ նյութը կարող է հակավիրուսային դեղամիջոցների ստեղծման համար հիմք հանդիսանալ:
Բազմաթիվ դեպքերում հոտառության կորուստը Covid-19 վարակի միակ ակնհայտ ախտանշանն է, ուստի բժիշկներն առաջարկում են այն օգտագործել՝ հիվանդության գաղտնի վարակակիրներին հայտնաբերելու համար:
Հաղորդվել է, որ հակամալարիական դեղամիջոցի կոմբինացիան (հիդրոքսիքլորոքին և ազիթրոմիցին) բավականին արդյունավետ կարող է լինել Covid-19-ի բուժման հարցում: Նման միտք էր արտահայտել նաև Դոնալդ Թրամփը:
NASA-յի InSight առաքելությունն արդեն մեկ տարի է՝ չի կարողանում ավարտին հասցնել մարսյան գրունտի հորատումը. նրա հարվածային հորատիչը միշտ դուրս է թռչում անցքից: Ինժեներները կարողացել են խնդիրը լուծել՝ գործիքը սեղմելով նմուշառման համար նախատեսված շերեփով:
ՌԴ Վիրուսագիտության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» գիտական կենտրոնի մասնագետները սկսել են in vivo փորձարկել երկար սպասված պատվաստանյութն ընդդեմ նոր տեսակի կորոնավիրուսի: Սպասվում է, որ պատվաստանյութը հիվանդներին բուժելու համար կարող է հասանելի լինել 2020թ. վերջին:
Մութ ու անհատակ սև խոռոչները շրջապատված են ֆոտոնների բարակ, պայծառ սկավառակներով, որոնք ժամանակավորապես մնացել են ծայրամասային ուղեծրում: Աստղագետները վստահ են, որ շուտով կկարողանան տեսնել այդ սկավառակները և տարբերակել դրանց ներքին կառուցվածքը:
Գիտնականները մոդելավորել են Հնդկաստանի և Պակիստանի միջև տարածաշրջանային միջուկային հակամարտության հետևանքները՝ կտրուկ սառեցում, գյուղատնտեսության կոլապս և աննախադեպ զանգվածային սով:
Գիտնականները վստահեցնում են, որ Covid-19-ի պանդեմիայի պատճառով մթնոլորտային արտանետումների մակարդակի նվազեցման արդյունքում փրկված կյանքերը զգալիորեն գերազանցում են կորոնավիրուսից մահացածների թվին:
Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե նույնիսկ փորձարկման այս փուլը հաջողությամբ պսակվի, ապա պատվաստանյութի վերջնական տարբերակը Covid-19-ով վարակվածներին կարող է հասնել առնվազն մեկ տարի անց:
Մեկնաբանություններ