Հաղորդվում է, որ ռուսական զինված ուժերի համար արտադրվելիք ԱԹՍ-ն ստանալու է Bayraktar TB2-R անվանումը: Թուրքական տարբերակում կիրառվող արտասահմանյան դետալները պատժամիջոցների պատճառով չեն կարող Ռուսաստան տեղափոխվել, այդ պատճառով բազմաթիվ սարքավորումներ տեղական արտադրության են լինելու կամ ձեռք են բերվելու գործընկերներից:
Հարցադրում է հնչում. «Արդյո՞ք նախորդ 2500 տարիների տառապանքները, հավատը, արարչագործությունները, էներգետիկան ու ձեռքբերումներն ի չիք կդառնան գլոբալ ժողովրդագրական ծանր պայմաններում»: Նշվում է, որ դա բացառելու և մեծ ընտանիքներ ունենալու ցանկությունը հայերի մոտ վերարժևորելու համար անհրաժեշտ է ավելին, քան պետական փոխհատուցումներն են:
Երեք երկրների փորձագետները հաշվի են առնելու 2020թ. դեպքերը, որոնք դեռևս մեծ վտանգներ են պարունակում: Նշվում է, որ արևմտյան արժեքների պարտադրումը, ֆինանսատնտեսական պայմանները, ներքին պառակտիչ գործունեությանն աջակցությունը, ռուսատյացության թեժացումը ԱՊՀ երկրների և, ի վերջո, Ռուսաստանի դեմ կործանարար գործողությունների ամբողջ ծավալը չեն:
Հայաստանի և Իրաքի պաշտպանության նախարարները պաշտպանության բնագավառում համագործակցության մասին մտադրությունների վերաբերյալ համաձայնություն են ստորագրել: Սահմանվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության 13 ոլորտներ: Կարևորվել են ռազմատեխնիկական համագործակցության, փորձի փոխանակման, կանոնավոր ռազմաքաղաքական խորհրդակցությունների հնարավորությունները:
Մեկնաբանություններ