Հուլիսի 12, 2021, 23:10
Խմբագրություն Hovhannisyan
397

Իրանի Կենտրոնական նահանգի գործարարները Հայաստան են ժամանելու

Կենտրոնական նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպված գործարար համաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել նահանգի գործարարներից բաղկացած խումբ գործուղել Հայաստան՝ տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունների քննարկման նպատակով:

Իրանցի գործարարները կժամանեն Հայաստան / © ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Իրանում Հայաստանի դեսպանության հաղորդմամբ` արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն այցելել է Իրանի Կենտրոնական նահանգ, ում ընդունել է նահանգապետ Սեյեդ Ալի Աղազադեն:

Հայ և իրանցի պաշտոնյաները քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացման խնդիրները և, ինչպես նշվում է, այդ համատեքստում երկու երկրների համապատասխան կառույցների ներուժի առավել արդյունավետ օգտագործման հնարավորությունները:

Կենտրոնական նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպված գործարար համաժողովի ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի տնտեսության և գործարար միջավայրի վիճակը, առևտրային և ներդրումային ծրագրերի իրականացման առավել բարենպաստ ուղղությունները և պատասխանել գործարարների բազմաթիվ հարցերին:

Հաղորդվում է, որ համաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել նահանգի գործարարներից բաղկացած խումբ գործուղել Հայաստան՝ տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունների քննարկման նպատակով:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK
[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий