Մարտի 19, 2020, 11:28
Խմբագրություն Hovhannisyan
423

Գիտնականները մոդելավորել են Հնդկաստանի և Պակիստանի միջև տարածաշրջանային միջուկային հակամարտության հետևանքները՝ կտրուկ սառեցում, գյուղատնտեսության կոլապս և աննախադեպ զանգվածային սով:

Մարտի 19, 2020, 10:06
Խմբագրություն Hovhannisyan
317

Մարտի 19-ի ժամը 09:00-ի դրությամբ իրականացված Covid-19 կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատված դեպքերի թիվը 115 է: Վարակվածության դեպքերից 99-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:

Մարտի 18, 2020, 16:11
Խմբագրություն Hovhannisyan
817

Նյութն առաջին անգամ հրապարակվել է 2016թ.: 2020թ. մարտին լրացվել է:

Մարտի 18, 2020, 11:24
Խմբագրություն Hovhannisyan
300

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վարակվածների թվի 81%-ը կապված են «Էջմիածնի» և «արտադրամասի» դեպքերի հետ: մեկուսացված է ավելի քան 400 մարդ, մոտ 800-ն ինքնամեկուսացված են տնային պայմաններում:

Մարտի 17, 2020, 20:26
Խմբագրություն Hovhannisyan
422

Փոխնախարարը շեշտել է, որ խուճապ առաջացնող լուր է համարվում ոչ միայն անմիջապես կորոնավիրուսի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունը, այլ, օրինակ, այն, որ խանութներում ապրանքը չի բավականացնում:

Մարտի 17, 2020, 19:46
Խմբագրություն Hovhannisyan
157

ՈՒԵՖԱ-ն որոշել է 2020թ.-ի Եվրոպայի առաջնությունը կազմակերպել մեկ տարի անց՝ 2021թ. հունիսի 11-ից: Կազմակերպությունն ակումբներից և լիգաներից 300 մլն եվրո փոխհատուցում է պահանջում՝ Եվրո-2020-ը տեղափոխելու համար:

Մարտի 17, 2020, 14:09
Խմբագրություն Hovhannisyan
574

Magnifica զբոսանավի ուղևորները կարող են լքել նավը, սակայն վերադառնալ չեն կարող: Շատերը չեն էլ ցանկանում հեռանալ, քանի որ ցամաքում կարող են վարակվել կամ մեկուսացվել:

Մարտի 17, 2020, 12:37
Խմբագրություն Hovhannisyan
475

Ալինա Նիկողոսյանի հաղորդմամբ՝ վարակվածության նոր դեպքերից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Վարակվածության դեպքերի թիվը Հայաստանում դարձավ 64 դեպք: Նրանցից 1-ն առողջացել է:

Մարտի 17, 2020, 10:21
Խմբագրություն Hovhannisyan
987

Որոնողական Bing համակարգում պանդեմիայի վերաբերյալ ևս մեկ ինտերակտիվ քարտեզ է հայտնվել՝ վարակվածների մասին արդիական տվյալներով և արժանահավատ աղբյուրներին հղումներով:

Մարտի 16, 2020, 16:57
Խմբագրություն Hovhannisyan
26,394

Հնարավորինս սեղմորեն ներկայացվում է «Արտակարգ դրության» ռեժիմի առանձնահատկություններ, որոնք պետք է իմանանք բոլորս:

Մարտի 16, 2020, 13:42
Խմբագրություն Hovhannisyan
2,823

Գիտնականները վստահեցնում են, որ Covid-19-ի պանդեմիայի պատճառով մթնոլորտային արտանետումների մակարդակի նվազեցման արդյունքում փրկված կյանքերը զգալիորեն գերազանցում են կորոնավիրուսից մահացածների թվին:

Մարտի 16, 2020, 12:52
Խմբագրություն Hovhannisyan
454

Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե նույնիսկ փորձարկման այս փուլը հաջողությամբ պսակվի, ապա պատվաստանյութի վերջնական տարբերակը Covid-19-ով վարակվածներին կարող է հասնել առնվազն մեկ տարի անց:

Մարտի 16, 2020, 10:57
Խմբագրություն Hovhannisyan
857

Ավելի քան 300 մարդ մեկուսացված է, ևս 300 քաղաքացու մեկուսացման համար տարածքներ են նախապատրաստվում: Ժամը 15:00-ին արտահերթ նիստում քննարկվելու է արտակարգ դրության հարցը:

Մարտի 16, 2020, 10:08
Խմբագրություն Hovhannisyan
1,318

Կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել Քաղավիացիայի կոմիտեում: Կառավարությունը քննարկում է երկրում կամ առանձին շրջաններում արտակարգ դրության հարցը:

Մարտի 15, 2020, 21:37
Խմբագրություն Hovhannisyan
420

Թռիչքը Հռոմի «Ֆիումինչինո» օդանավակայանից մեկնարկել է Երևանի ժամանակով 21:30-ին: Ուղևորները Զվարթնոց օդանավակայանում ստուգվելու են, ապա առանձն ելքով մեկուսացվելու են, ըստ տեղեկությունների, Դիլիջանում:

Մարտի 15, 2020, 17:32
Խմբագրություն Hovhannisyan
396

Երևանի Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Սբ.Աննա և այլ եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվել՝ չնայած նախարարի և պատգամավորների հորդորներին: Միայն պատարագից հետո են հոգևոր հայրերը որոշել երկուշաբթի օրը հարցը քննարկել՝ արդեն իսկ արժանանալով օգտատերերի ու գործիչների քննադատությանը:

Մարտի 15, 2020, 15:21
Խմբագրություն Hovhannisyan
444

Երևանում տրանսպորտն ախտահանվելու է ամեն օր՝ առնվազն մինչև մարտի 23-ը:

Մարտի 15, 2020, 14:27
Խմբագրություն Hovhannisyan
345

Նոր վարակվածները կապ ունեն «Էջմիածնի» հայտնի դեպքի հետ: 21 պացիենտների, այդ թվում՝ երեխայի առողջական վիճակը բավարար է: Մյուս 2 պացիենտների մոտ թոքաբորբ է. նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում:

Մարտի 14, 2020, 13:49
Խմբագրություն Hovhannisyan
395

Քաղաքացիները կոչ են անում փակել առևտրի խոշոր կենտրոնները, մինչդեռ դրանց տնօրինությունները շարունակում են վարձավճար պահանջել և գովազդային խաղարկություններ կազմակերպել: Իսկ վաճառակետերն ինքնուրույն չեն կարող դադարեցնել աշխատանքը:

Մարտի 14, 2020, 12:19
Խմբագրություն Hovhannisyan
238

Նախարար Արսեն Թորոսյանի խոսքով` նոր վարակումները կապված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Հայաստանում վարակվածների թիվը հասավ 15-ի: