Խմբագրություն
4,519

Ադրբեջանցի օգտատերերը Ռուսաստանին մեղադրում են օկուպացիայի մեջ` պահանջելով «դուրս շպրտել, ինչպես շանը` մզկիթից»:

Խմբագրություն
1,139

Քանի դեռ Երևանում ընթանում են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության շտաբային բանակցություններ, ադրբեջանական զորքերը սահմանին սադրիչ գործողությունների են դիմել, ինչի հետևանքով հայ զինծառայող է զոհվել:

Խմբագրություն
699

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտոնական կայքում օրինագիծ է հրապարակվել,որով երկրի կառավարությանը պահանջ է ներկայացվում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Օրենքի նախագծի հեղինակը Լեյբորիստական կուսակցության անդամ Ջոն Սփելարն է:

Խմբագրություն
2,423

Օրենքի նախագծով նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Խմբագրություն
1,926

Շարժման ղեկավարները Թուրքիային կոչ են արել դուրս բերել ուժերն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից, հակառակ դեպքում դա համարվելու է օկուպացիա:

Խմբագրություն
214

Փորձագետի համոզմամբ` նոր խորհրդարանը կենսունակության հույսեր չի ներշնչում. «Խորհրդարան անցած ուժերի ներկայացվածությունը բավարար չէ. անհրաժեշտ է նոր դեմքերով «երրորդ ուժ»: Քաղաքական նոր ուժի ձևավորումը կմոտեցնի նոր ընտրությունները»:

Խմբագրություն
398

Կենտրոնական նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում կազմակերպված գործարար համաժողովի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել նահանգի գործարարներից բաղկացած խումբ գործուղել Հայաստան՝ տնտեսական գործունեություն սկսելու հնարավորությունների քննարկման նպատակով:

Խմբագրություն
780

Հայ-իրանական սահմանի Նորդուզ-Մեղրի անցակետի մոտ մեծ կուտակումներ են: Հաղորդվում է, որ Իրանի քաղաքացիները փորձում են մուտք գործել Հայաստան` կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու նպատակով (Հայաստանում զբոսաշրջիկներին անվճար են պատվաստում):

Խմբագրություն
1,079

Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահի համոզմամբ` Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հավանականությունը 100% է, իսկ ռազմական տեսանկյունից` Թուրքիան արդեն Ադրբեջանում է:

Խմբագրություն
365

Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկել են համաճարակի և Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը, ներկայացվել են զարգացման ծրագրերը:

Խմբագրություն
1,233

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից:

Խմբագրություն
931

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի խոսքով` Հայաստանն ու Ադրբեջանը վաղ թե ուշ պետք է կարգավորեն հարաբերությունները և սկսեն բանակցություններ, իսկ ռուս խաղաղապահների ներկայությունը երաշխիք է ապագա հնարավոր արյունահեղությունների բացառման համար:

Խմբագրություն
1,641

Համարվում է, որ եթե ՀԱՊԿ-ը աջակցի Տաջիկստանին, ապա Հայաստանում այդ կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը խիստ բացասական կլինի, իսկ Տաջիկստանին նույնպես մերժելու դեպքում այն լիովին կճանաչվի որպես «անպիտան» կազմակերպություն:

Խմբագրություն
7,077

Նոր պարեկային ոստիկանության ծառայողական մեքենաների արտաքին տեսքը քաղաքացիների և օգտատերերի կողմից բուռն քննարկման առարկա է դարձել: Մասնավորապես` նոր` ընդունված տեսքը համարվում է «ավելի վատը», քան ստեղծվել էր բրենդային հարթակում:

Խմբագրություն
4,347

Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով հայկական կողմից մեկ հոգի վիրավորվել է: Ադրբեջանական կողմը ևս ունի առնվազն մեկ վիրավոր:

Խմբագրություն
1,458

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենի խոսքով` հայկական կողմը դեռ պատերազմի ժամանակ կարող էր պնդել 102-րդ ռազմաբազայի ուժերի տեղափոխում Սյունիք, սակայն դա չի արել` «շրջագայությունների մեկնելով Արևմուտք»: Սակայն Արցախի անվտանգության երաշխավորն այժմ Մոսկվան է, որը, նրա պնդմամբ, տարեկան 10 մլրդ եվրո է ծախսելու այդ նպատակով:

Խմբագրություն
1,116

Ադրբեջանական նավթային պետական ընկերությունը` SOCAR-ը, հայտարարել է, որ Դաշլի կղզում տեղի ունեցած պայթյունը կապված չէ նավթարդյունահանման հետ: Հավանական պատճառ է նշվել կեղտային հրաբխի ժայթքումը: Հրդեհի մարման աշխատանքները դեռ շարունակվում են:

Խմբագրություն
1,684

ԵՄ-ն շուրջ 1,5 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում հինգ ուղենշային ծրագրերի իրականացման համար: Թիրախային խմբերն են` մանր ու միջին ձեռնարկություններ, Հյուսիս-Հարավ ծրագիր, թվային վերափոխում, գիտություն, տեխնիկա, նորարարություն, Սյունիքի մարզ և կանաչ Երևան:

Խմբագրություն
1,347

Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության վերաբերյալ ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին»:

Խմբագրություն
986

Իսահակյան գյուղում արձանագրվել է 6 գլուխ խոշոր և նույնքան էլ մանր եղջերավոր անասունների անկում: 7 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց այս պահին նորմալ է: Հիշեցնենք, որ 2 օր առաջ սիբիրյան խոց էր հայտնաբերվել նաև Գեղարքունիքի մարզում: