Խմբագրություն
533

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Բաքվին ուղղված նամակում հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր-Մ» հրթիռ չի կիրառվել: Ալիևը, սակայն, դժգոհել է` Մոսկվայից բացատրություն պահանջելով, թե ինչպես են հրթիռները հայտնվել Հայաստանի զինված ուժերում:

Խմբագրություն
4,569

Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամներ, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը: Ռուսական պատվիրակության մյուս անդամները ձեռնպահ են քվեարկել:

Խմբագրություն
869

Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած պատերազմի մասնակից ադրբեջանցի վետերանները շարունակում են դժգոհել իշխանություններից. նրանք ծայրահեղ աղքատության մեջ են, սակայն պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել:

Խմբագրություն
807

Բելառուսի նախագահի խոսքով` կայացված որոշումը, որն առաջիկայում կհրապարակվի, իր պաշտոնավարման ընթացքում ընդունված ամենասկզբունքային որոշումներից է: Հիշեցնենք` ապրիլի 22-ին նախատեսվում է Լուկաշենկոյի այցը Մոսկվա: Նախանշվում է, որ «շատ լուրջ հանդիպում է կայանալու», որին նախորդելու է Պուտինի ուղերձը:

Խմբագրություն
231

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` նոյեմբերին հրադադարի հաստատումից հետո դիմել են ՄԱԿ-ի ականազերծման կենտրոնին, սակայն մինչ օրս այդ միջազգային կառույցից մասնագետներ չեն ժամանել Արցախ:

Խմբագրություն
575

Բազմաթիրախային Սու-30ՍՄ ինքնաթիռը կործանվել է Կարագանդայի շրջանում: Ավիավթարը տեղի է ունեցել ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Երկու օդաչուներն էլ ողջ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ինքնաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:

Խմբագրություն
5,997

Էրիկ Մխիթարյանի գերության հանգամանքը հավաստող տեսանյութն ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել էր դեռևս նոյեմբերի 24-ին: Գերեվարված զինծառայողի մահվան լուրը հաստատվել է ապրիլի 8-ին. աճյունը նույնականացնելու համար երեք անգամ ԴՆԹ է անցկացվել:

Խմբագրություն
1,226

Չավուշօղլուն նշել է, որ մեկ բառի փոփոխությամբ պատմությունը չի փոխվի, իսկ միջազգային իրավունքը չի տուժի, քանի որ դա իրավական որոշում չէ:

Խմբագրություն
5,825

Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է կործանված ուղղաթիռը: Նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերի Մի 8/17 ուղղաթիռը կործանվել է օկուպացված Քարվաճառի շրջանում:

Խմբագրություն
613

Ուկրաինայի փոխվարչապետ Ակնայի շրջան (Աղդամ) կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ «Ուկրաինան կարող է Ադրբեջանի հետ կիսվել իր փորձով և ընդօրինակել նրա փորձը». ըստ երևույթին` զենքի ուժով և խաղաղ բնակչության կյանքի գնով լուծել իր տարածքային խնդիրները:

Խմբագրություն
666

ՀՀ Քննչական կոմիտեն հաստատել է, որ 45-ամյա Մուհրաբ Մուհամեդ Ալ-Շխեիր և 28-ամյա Իոսիֆ Ալաբեդ Ալհայը վարձկաններ են, հավաքագրվել են` Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

Խմբագրություն
630

Բրիտանացիները «Մեծ Թուրանի» ստեղծման հարցում շեշտադրում են կատարում միաժամանակ թուրքական ազգայնականության և իսլամի վրա: Լոնդոնում մշակվող ծրագրերի առաջնահերթ ուղղություններ են համարվում թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս-արևելք, Կովկաս և Կենտրոնական Ասիա: Վառ օրինակը «Թյուրքական խորհրդի» համաժողովն էր Ղազախստանում:

Խմբագրություն
696

Թուրքական հատուկ ծառայությունների մասնակցությամբ Սիրիայի հյուսիսում վարձկաններ են հավաքագրվում` Ուկրաինա տեղափոխվելու նպատակով: Նշվում է, որ հավաքագրումն իրականացվում է նույն սկզբունքով, ինչպես Լիբիայի և Արցախի համար էր արվում. վարձկաններին կրկին խոստանում են 2000 դոլար վճարել:

Խմբագրություն
395

Համերգը տեղի է ունեցել 1915թ. ապրիլին: Մասնակցել են Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, մշակույթի և կրթության նախարար Համդուլա Թանրովերնը: Վերջինի խոսքով` «Անատոլիայի որդին երկար տարիների աշխատանքից հետո հայկական երաժշտությանը թևեր է տվել»:

Խմբագրություն
1,811

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից խնդրում են օգնել իրենց զավակներին գտնելու հարցում, քանի որ Ադրբեջանում ոչ ոք իրենց խնդրանքներին չի արձագանքում:

Խմբագրություն
853

Յաքըշը բացառել է պատերազմի հավանականությունը` նշելով, որ տարբեր տարածաշրջաններում առկա տարաձայնությունները չեն ազդում համագործակցության այլ ուղղությունների վրա: Նրա կանխատեսմամբ` երկու երկրների միջև հարաբերությունները շարունակելու են բարգավաճել:

Խմբագրություն
718

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների մասնակցությամբ ավտոտրանսպորտային խոշոր պատահար է գրանցվել: Ռուսական աղբյուրները բարձրաձայնում են, որ ռուս զբոսաշրջիկները չպետք է այցելեն «թշնամական երկրներ»` Թուրքիա և Վրաստան:

Խմբագրություն
7,264

Հայտնի է դարձել, որ հայ գերիների նոր խումբը Բաքվից Երևան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ հետո վայրէջք կկատարի Էրեբունի օդանավակայանում:

Խմբագրություն
439

Ամերիկացի փորձագետները կանխատեսում են, որ Ջո Բայդենն իսկապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ նախկինում ճանաչմանը խոչընդոտած պատճառներ այժմ չկան, իսկ ամերիկաթուրքական հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են:

Խմբագրություն
2,136

Ամերիկացի պաշտոնյան, նկարագրելով Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները, մեջբերել է Վրաստանի ԱԳՆ տեղակալներից մեկի խոսքերը, ըստ որի` Ադրբեջանն ի վերջո հայտնվելու է նույն վիճակում, որում ներկայումս Վրաստանն է: